Հատուկ դիետա, ովքեր ուզում են ԱՎԵԼԱՑՆԵԼ իրենց քաշը. ինձ միայն սա օգնեց…

Շատ դեպքերում  ցանկանում են ազատվել ավելորդ քաշից, սակայն որոշ դեպքերում անհրաժեշտություն է լինում ավելացնել քաշը: Օրինակ, եթե հասակը 170 սմ և ավելի է, բայց մարմնի քաշը կշռում է 45 կգ-ից պակաս, դա լուրջ խնդիր է  և կարող է հանգեցնել մի շարք խնդիրների, օրինակ, անպտղության: Նիհար մարմինը միշտ չէ, որ գեղեցիկ է, երբեմն  շատ տգեղ է և համարվում է հիվանդություն, որը բուժման կարիք ունի:

Քաշը ավելացնելու համար առառջին հերթին խետք է լավացնել ախորժակը: Կարելի է ուտելուց առաջ մրգային հյութ  կամ ոչ ալկոհոլին գարեջուր խմել;

Ուտել պետք է օրը 5-6 անգամ,  հավասար պարբերականությամբ, կարևորը որպեսզի օրգանիզմը քաղց չզգա: Ուտելուց հետո պետք է պառկել առնվազն կես ժամ:

Քաշը ավելացնելու  համար սննդակարգը պետք է սպիտակուցային լինի,  սպիտակուցով հարուստ են հավի միսը, ձուկը, ձուն:

Ամեն օր ուտել բարձր յուղայնությամբ  կաթնաշոռ,  խմել յուղոտ կաթ, կեֆիր:

Պետք է շատացնել սպիտակ հացի, մակարոնեղենի, կարտոֆիլի, շաքարի, մեղրի ու ամեն տեսակ քաղցրավենիքի օգտագործումը:

Այսպիսի սննդակարգով սնվելու դեպքում  կարող է առաջանալ փոր,  այսինքն ճարպի ողջ պաշարը  կարող է կուտակվել ստամոքսի հատվածում և քաշի ավելացման փոխարեն կստացվի, որ  մեծ փոր է գոյացել, մինդեռ մարմինը մնացել է բարակ:

Դրա լուծումը մարզասրահում մարզվելն է: Սակայն այս դեպքում  վարժությունները տարբերվում են  այն վարժություններց, որոնք անում են  նիհարել ցանկացողները:

 

Նյութը հրապարակման պատրաստեց՝ Goodinfo-ն

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓