Եթե ցանկանում եք հանգիստ ապրել ու երջանիկ լինել, հետևեք այս պարզ  կանոններին

Այս կանոնները դարձրեք ձեզ համար որպես կարգախոս և դրանցով առաջնորվեք, և կկարողանաք ապրել հանգիտ ու երջանիկ կյանքով, վերջ ի վերջո կյանքը մեկ անգամ է տրվում, պետք է հնարավորին չափ վայելել այն:

Սովորեք հասկանալ ձեր հույզերը

Անհանգստությունից ազատվելու համար պետք է գիտակցել, որ դուք սկսում եք անհանգստանալ, նյարդայնանալ  և չենթարկվել դրա ազդեցությանը: Ուղեղը միացնում է ռացիոնալ մտածողությունը և անհանգստության ալիքը սկսում է նահանջել:

Խորը շունչ քաշեք

Դանդաղ և խորը շնչեք և սթրեսը կսկսի նահանջել:  Թվում է, թե սա գործուն հնար չէ և չի կարող օգնել, բայց կարելի է մեկ անգամ փորձել և համոզվել:Երբ խորը շունչ եք քաշում, օրգանիզմը ազդանշան է ստանում, որ դուք հանգիստ եք և ինքն էլ հանգստանում է:

Մտածեք ներկայի մասին

Մշտապես մտածեք ներկայի մասին,  ոչ ոք չի կարող կանխագուշակել ապագան, ինչ լինելու է կլինի, կյանքն այսօր է, ներկա պահին: Ապագային վերաբերող մտքերը կարող են անհանգստություն առաջացնել, ուստի պետք է մտքերը կենտրոնացնել ներկայի վրա:

Ուշադրություն դարձրեք միայն այն բանի վրա, ինչը հնարավոր է վերահսկել

Ցանկացած իրավիճակում ուղեղը  վերահսկողության կարիք ունի: Վերահսկողությունը նվազեցնում է անհանգստության  զգացողությունը, տագնապայնությունը: Պետք է  կենտրոնանալ միայն    այն պահերի վրա, որոնք հնարավոր է վերահսկել:

Որոշում ընդունեք, եթե նույնիսկ չեք ուզում դա իրականացնել

Նույնիսկ ամենաաննշան  որոշումը  ուղեղին տեղափոխում է ռացիոնալ միջավայր, որպես կանոն, ուղեղը դադարում է ենթարկվել հույզերին: Որոշում ընունելուց հետո  տրամադրությունը և ինքնագնահատականը, ինչը չափազաց կարևոր է մարդու համար:

Մի աշխատեք հասնել կատարելության

Պետք չէ ձգտել լինել կատարյալ ծնող, կատարյալ մարդ,  ձգտեք լինել լավը: Այս կյանքում կատարյալ մարդ չկա:

 

Նյութը հրապարակման պատրաստեց՝ Goodinfo-ն

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓

Եթե ցանկանում եք հանգիստ ապրել ու երջանիկ լինել, հետևեք այս պարզ  կանոններին