Ես այլևս մայոնեզ չեմ գնում, ինքս պատրաստում եմ այս եղանակով… ու գիտեք, ուղղակի իդեալական է ստացվում

Մայոնեզ կարելի է պատրաստել տանը, դա,  նախ, որակի երաշխիքն է, և երկրորդ,  շատ համեղ է, երրորդ, չի պարունակում ոչ մի արհեստական հավելում: Պատրաստվում է շատ արագ և հեշտ և պարզ ու հասանելի բաղադրիչներից:

 

Բաղադրիչներ

Ձու 1 հատ

Բուսական յուղ  250 մլ

Շաքարավազ 1  փոքրիկ թեյի գդալ

Աղ 1 փոքրիկ թեյի թեյի գդալ

Կիտրոնի հյութ  1 ճաշի գդալ ըստ ցանկության

Պատրաստման եղանակը

Ձվի դեղնուցը   հարել բլենդերի օգնությամբ,  աստիճանաբար ավելացնելով  բուսայուղը:  Լավ հարել, որ ստացվի սպիտակ և թանձր զանգված:  Շարունակել հարել ևս 2 – 3 րոպե: Մայոնեզին թանձրություն  տալիս է բուսայուղը: Ավելացնել  շաքարավազը, աղը,  կիտրոնի հյութը: Խառնել և պահել սառնարանում: Ի եպ, կիտրոնի հյութը պարտադդիր բաղարիչ չէ, կարելի է չվելացնել:

Եթե ցանկանում եք պատաստել մայոնեզ «Պրովանսալ», ավելացրեք  1 թեյի գալ մանանեխի փոշի,  իսկ եթե  ցանկանում եք  «Տարտար»՝ ապա ավելացրեք  մեկ մանր կտրատված թթու վարունգ և սխտոր:

Հիշեցում. մայոնեզը պետք է  պինդ  լինի,  այլապես աղցաններում այն  ջրիկանում է:

Բարի ախորժակ

Նյութը հրապարակման պատրաստեց՝ Goodinfo-ն

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓

Ես այլևս մայոնեզ չեմ գնում, ինքս պատրաստում եմ այս եղանակով… ու գիտեք, ուղղակի իդեալական է ստացվում