Երբ տանը լավաշ է ավելանում, ես միշտ պատրաստում եմ այս անչափ համեղ ուտեստը, խրթխրթան ու անուշաբույր, համից չես կշտանա

Եթե ձեռքի տակ ունեք լավաշ և որոշ մթերքներ կարող եք շատ համեղ ուտեստ պատրաստել ու տանեցիներին  ուրախացնել:  Պատրաստելիս այնպիսի անուշ բույր է տարածվում և բոլորը անհամբեր սպասում են, երբ պիտի վայելեն:

Բաղադրիչներ

Լավաշ 4 հատ

Բուլղարական պղպեղ 1 հատ

Լոլիկ 1 հատ

Մարինացված վարունգ 2 հատ

Հավի կրծքամիս 700 գ

Խոզապուխտ  150 գ

Պինդ պանիր 150 գ

Ձու 1 հատ

Մայոնեզ, սամիթ, ըստ ճաշակի

Պատրաստման եղանակը

Հավի կրծքամիսը  եփել աղ գցված ջրում:

Խոզապուխտը և հավի միսը  մանր կտրատել, պանիրն անցկացնել քերիչով,  բուլղարական պղպեղը, լոլիկը  և մարինացված վարունգները  կտրատել փոքրիկ խորանարդիկների տեսքով, սամիթը մանրացնել:

Բոլոր բաղարիչներն  իրար միացնել, լցոնը պատրաստ է:

Յուրաքանչյուր  լավաշի վրա մայոնեզ քսել, լցնել  լցոնը և փաթաթել  գլանաձև:

Ջեռոցի տապակի վրա  յուղ քսել կամ յուղաթուղթ փռել  և շարել  լավաշի ռուլետները: Ձուն հարել  և քսել  ռուլետների վրա:  Ռուլետները ծածկել փայլաթիթեղով  և եփել 180 աստիճանի տակ 15 րոպե:

Հիանալի տարբերակ է  արագ  ուտեստ պատրաստելու համար:

Նյութը հրապարակման պատրաստեց՝ Goodinfo-ն

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓