Ես 20 տարեկան էի, երբ լսեցի, որ հայրս իմ հարազատ հայրը չէ. հիշեցի շատ ու շատ բաներ, ու արցունքները հոսեցին աչքերիցս…

Երբ լրացավ  իմ 20 տարեկանը, ես իմացա մի շատ կարևոր բան: Ինձ մեծացրել էր խորթ հայրս, չնայած խորթ բառը նրան չի սազում: Իրական հայրս լքել էր ինձ ու մայրիկիս, երբ ես դեռ շատ փոքր էի: Ես նրան չեմ հիշում և երբևէ չեմ տեսել:

Ծնողներս ինձ հայտնեցին  այդ գաղտնիքը, մտածելով որ ես արդեն մեծ եմ, և ճշմարտությունն իմանալու իրավունք ունեմ: Հայրս ասաց, որ ինձ չի մեղադրի, եթե ցանկանամ գտնել կենսաբանական հորս:

Ես շոկի մեջ ընկա: Ինչպես կարող էր նման բան պատահել, ես ոչ մի վայրկյան չեմ զգացել, որ նա իմ հարազատ հայրը չէ, իմ  ընկերուհիներից շատերը երազում էին այդպիսի հայր ունենալ: Ես ընկա հիշողությունների գիրկը:

Ես հիշեցի, թե նա ինչպես էր ինձ օգնում պատրաստել դասերս մինչև ուշ գիշեր, ինչպես էր ինձ դպրոց ուղեկցում, ինչպես էր  ինձ տանում զբոսանքի:

Հիշեցի ինչպես էր նստում մահճակալիս  մոտ, երբ ես հիվանդ էի, ինչպես էր ինձ համար  նախաճաշ պատրաստում, երբ մայրիկը աշխատանքի էր գնում:

Հիշեցի շատ ու շատ բաներ, ու արցունքները հոսեցին աչքերիցս:

Ես նրան ավելի շատ սիրեցի: Հոգուս խորքում շնորհակալ եղա իմ կենսաբանական հորից, որ մեզ լքել է, ու մեր կյանքում հայտնվել է  ԻՄ ՀԱՅՐԻԿԸ: Լավ հայրը երբեք չի կարող լքել իր երեխային:

Առավոտյան արթնանալուն պես վազեցի  ծնողներիս ննջարան, համբուրեցի  հորս ու ասացի, որ նա աշխարհում ամենալավ հայրիկն է ու պինդ գրկեցի:

 

Նյութը հրապարակման պատրաստեց Goodinfo-ն

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓