Երազում մահացած հարազատների եք տեսնու՞մ. ահա, թե ինչ է դա նշանակում… դուք պիտի իմանաք սա

Հաճախ է պատահում, երբ մարդը երազում տեսնում է մահացած հարազատին: Կարելի է կարծել, թե պատճառը կարոտն է, հարազատի մասին անվերջ մտածմունքները, հիշողությունները, բայց ի՞նչ բացատրություն կա այն բանին, որ երազում տեսնում ես ոչ այդքան մտերիմ մարդու, ով մահացել է շատ վաղուց, ում մասին հաստատ երբևէ չես մտածել կամ կարոտել…

Երբ երազում գալիս են հարազատ ու սիրելի մարդիկ, ովքեր հեռացել են այս աշխարհից, փոթորկվում է այդ երազը տեսնող մարդու հոգին, նա փորձում է հասկանալ, թե ինչ է դա նշանակում:

Մի կողմից նման երազը կարող է փոքր ինչ թեթևացնել վիշտը, քանի որ գոնե երազում մարդը մի փոքր առնում է իր կարոտը, մյուս կողմից էլ կարող է վախեցնել մարդուն, ով չգիտի, թե ինչ մտածել:

Նման երազները հաճախ կոչում են երազ-այցելություններ և, որպես կանոն, լավ են մտապահվում: Իսկ միգուցե նաև այդ երազ-այցելությունները ապացուցում են, որ գոյություն ունի կյանք մահից հետո…

Ահա, թե ինչ են ասում այս թեմայով էզոթերիկները.

  • Եթե երազում հայտնված մարդը այնպիսին է ինչպես կյանքում, նույնիսկ ավելի առույգ ու առողջ, ապա դա նշանակում է, որ նրա մոտ ամեն ինչ լավ է և նա միշտ ձեզ հետ է:
  • Երբ երազում հայտնվում է մահացած մերձավորը, կամ մտերիմ մարդը, դա նշանակում է, որ նա առաջարկում է իր պաշտպանությունը, կամ ցանկանում է զգուշացնել ինչ-որ բանի մասին:
  • Շատ հաճախ երազում հայտնվելով մահացած մերձավորները փորձում են հանգստացնել և ասել, որ նրանք ուղակի գտնվում են մեկ այլ կողմում:
  • Որոշ դեպքերում մահացածի՝ երազում հայտնվելը նշանակում է, որ նա ինչ-որ բան է ուզում ասել ձեզ:

Կարևոր է հիշել, որ երբեք պետք չէ վախենալ, երբ երազում տեսնում եք  մահացածին, նա չի ցանկանում վախեցնել, կամ ձեզ իր մոտ տանել:

Մահացած հարազատները երազում հայտնվելով արտահայտում են մեկ ընդհանուր ցանկություն՝ օգնել ձեզ: Երազում նրանց դիմավորեք  ուրախ և սրտաբաց, առանց որևէ մտավախության:

 

Նյութը հրապարակման պատրաստեց Goodinfo-ն

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓

Երազում մահացած հարազատների եք տեսնու՞մ. ահա, թե ինչ է դա նշանակում… դուք պիտի իմանաք սա