Երբ գալիս է սեպտեմբերը… ավելանում են ծնողների հոգսերը. ի՞նչ անել, որ սեպտեմբերը չդառնա բեռ ծնողի համար

Սեպտեմբերը սարերի ետևում չէ: Շուտով կսկսվի նոր ուսումնական տարին ու ես կրկին խորը սթրես կապրեմ:  Ես 3 երեխա ունեմ, երեքն էլ դպրոցական տարիքի են: Ավագ դուստրս սովորում է 11-րդ դասարանում,  որդիս՝ 9-րդ դասարանում, իսկ  կրտսեր դուստրս՝ 6-րդ դասարանում:

Համոզված եմ, որ շատ ծնողներ կհասկանան ինձ: Ինձ համար շատ դժվար է հոգալ  երեք դպրոցական երեխաների ծախսերը:

Անցյալ տարի ամուսինս մահացավ և  ընտանիքի ողջ հոգսն ընկավ իմ ուսերին:

Այս տարի սարսափում եմ այն մտքից, որ պետք է այդքան դասագրքերի գումար վճարեմ,  այդքան տետր, գրիչ և այլն գնեմ, որովհետև իմ աշխատավարձով մենք մի կերպ ենք ապրում, հազիվ ծայրը-ծայրին հասցնելով:

Ինձ խորհուրդ են տալիս դիմել տնօրենին, դասղեկին, բայց ես չեմ ցանկանում դիմել նրանց  օգնությանը: Ինչո՞ւ ես պետք է գնամ խնդրեմ տնօրենին, որ դասագրքերի գումարը մասամբ կարողանամ վճարել: Կամ էլ իմ երեխաները պետք է հրաժարվեն դասագրքերից:

Իսկ ինչու՞ իմ երեխաները պետք է զրկվեն  լավ սովորելու հնարավորությունից միայն այն պատճառով, որ  նրանց ծնողը ֆինանսապես ապահովված չէ:

Միթե հնարավոր չէ մշակել մի ճկուն մեխանիզմ, որ  ծնողների համար  սեպտեմբերը բեռ չդառնա:

 

Նյութը հրապարակման պատրաստեց Goodinfo-ն

 

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓