Երբ հարևանուհիս ասաց, որ այս թխվածքաբլիթների համար պետք է ընդամենը 3 բաղադրիչ և կարճ ժամանակ, ես թերահավատորեն ժպտացի, բայց, երբ ինքս փորձեցի…

Այս թխվածքաբլիթը պատրաստելու համար առանձանապես խոհարակական հմտություններ չեն պահանջվում: Պահանջվում է ընդամենը 3 բաղադրիչ:

Բաղադրիչներ

¾ բաժակ  կարագ սենյակային ջերմաստիճանի

½  բաժակ  շաքարավազ

2 և ¼ բաժակ ալյուր

Շաքարավազ պատելու համար ½ բաժակ

Պատրաստման եղանակ

Կարագը և շաքարավազը   հարել միջին արագության տակ: Ավելացնել ալյուրը և լավ տրորել:

Ստացված զանգվածը լցնել մաքուր մակերևույթի վրա և շարունակել ձեռքերով տրորել:

Խմորին տակ երկարավուն տեսք:
Խմորը պատելու համար շաքարավազը լցնել յուղաթղթի վրա և  խմորը թավալել շաքարավազի մեջ: Երբ ողջ խմորը պատված լինի  շաքարավազով, փաթաթել  սննային թաղանթով և դնել սառնարան կամ սառցացիկ 30 րոպեով:

Խմորը կտրատել 1 սմ հաստությամբ կտորներով:

Եփել 180 աստիճանի տակ  20 րոպե մինչև ոսկեգույն  երանգ ստանա:

Նյութը հրապարակման պատրաստեց՝ Goodinfo-ն

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓

Երբ հարևանուհիս ասաց, որ այս թխվածքաբլիթների համար պետք է ընդամենը 3 բաղադրիչ և կարճ ժամանակ, ես թերահավատորեն ժպտացի, բայց, երբ ինքս փորձեցի…