«Երբ նվաղեք ճանապարհին, այդժամ, հզոր ու Ամենահաս Ձեռքիս Հպումը զորավիգ կլինի ձեզ». Աստծո Ամենօրյա Խոսքը, հոկտեմբերի 18

Ամենօրյա պատգամներ

«Հպվում եմ բազուկիդ»

Հոկտեմբերի 18

Քո հպումն ունի դեռ հին ուժը

Այո: Երբ լուռ կանգնած եք Իմ առջև, Ես Ձեռքս դնում եմ ձեր գլխին և Աստվածային հոգին այդ հզոր հպումով ներհոսում է ձեր էության մեջ: Սպասեք Իմ առջև՝ լռությամբ զգալու համար այդ ներթափանցումը:

Երբ ճանապարհի ընտրության համար Ինձ եք նայում, Իմ ձեռքը մեղմորեն հպվում է ձեր բազուկին՝ ցույց տալու համար ընտրելիք ճանապարհը: Երբ մտավոր, ֆիզիկական, կամ հոգևոր տրտմության մեջ ընկած, Ինձ եք դիմում բժշկություն ստանալու համար, Իմ մեղմ հպումը իրոք բժշկություն և ուժ է տալիս ձեզ, արթնացնում երիտասարդ օրերի ձեր կենսաուժը, լցնում՝ մաքառելու ու վերմագլցելու զորությամբ:

Երբ նվաղեք ճանապարհին, ձեր անհաստատ քայլերը հաստատեն, որ սպառվել է մարդկային կարողությունը, այդժամ, հզոր ու Ամենահաս Ձեռքիս Հպումը զորավիգ կլինի ձեզ, ձեր ճանապարհին:
Իմ Հպումը դեռևս պահում է իր հին զորությունը, այդ Ուժը խոստաված է ձեզ: Ուրեմն առաջ ընթացեք արիակամ ու անահ:

 

Աստծո կանչը
Ամենօրյա պատգամներ

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓