Նոր մանրամասներ աղբանոցում հայտնաբերված երեխայի սպանության գործից. մայրը ձերբակալվել է

Օրեր առաջ  Գյումրի քաղաքի աղբանոցում  կատարվածը ցնցել է ողջ հանրապետությունը: Գյումրի քաղաքի աղբանոցում  հայտնաբերվել էր երեխայի դի՝ կպչուն ժապավենով կապված և կիսաշրջազգեստը պարանոցին փաթաթված վիճակում:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով:

Նախաքննության արդյունքում պարզվել է, որ 20-ամյա կինը, իր մանկահասակ դստերը ՝ 2018թ. ծնված երեխային, կյանքից զրկելու դիտավորությամբ, իր բնակարանում կպչուն ժապավենով կապել է նրա ձեռքերն ու ոտքերը, բերանին փաթաթել կիսաշրջազգեստ, որից հետո երեխային բնակարանից տեղափոխել և դրել է մոտակայքում գտնվող աղբարկղերից մեկի մեջ և աղբով փակել նրան, ինչի հետևանքով վերջինս մահացել է:

Այդ  ստահակ-մայրը, եթե կարելի է նրան այդ սուրբ անունով կոչել,  ձերբակալվել է:

 

Նյութը հրապարակման պատրաստեց Goodinfo-ն

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓