Երեխայի սեռը պարզելու «տատիկական» միջոցները. կարդացեք և կիսվեք ձեր փորձով՝ ճի՞շտ է արդյոք

Նախկինում, երբ չկային այսքան զարգացած սարքավորումներ,  կարողանում էին երեխայի սեռը որոշել  տարբեր նշաններով:

Առաջարկում ենք ծանոթանալ «տատիկական» այդ միջոցներից մի քանիսին:

Եթե մաշկը յուղոտ է դառնում, աղջիկ է ծնվելու, եթե չոր՝ տղա:

Աղջկա սպասելու ժամանակ ուգրիներն ավելի ցավոտ և ուռած են դառնում:

Հղիի դեմքի հրաշալի փայլը բնորոշ է տղայի սպասողներին:

Սոդայով թեստ: Պետք է մեզի վրա 2 ճ. գ. կերակրի սոդա ավելացնեք: Եթե թշշա, տղա եք ունենալու: Թեստի ճշգրտությունն 80% է:

Մազերը: Եթե դրանք անփայլ և ցավոտ են, աղջիկ եք ունենալու: Իսկ եթե մազերը փայլուն և փարթամ են՝ տղա:

Մարմնի վրայի մազերը: Ասում են՝ եթե մարմնի վրայի մազերը սկսում են արագ աճել, տղա եք ունենալու:

Քաշը: Ասում են՝ եթե ավելորդ քաշը կուտակվում է միայն փորի հատվածում, տղայի եք սպասում, եթե ամբողջ մարմնում՝ աղջկա:

Ոտքերի ջերմաստիճանը: Եթե ոտքերը հաճախ են սառում, հավանաբար տղայով եք հղի:

Ոտքի չափը: Եթե կինը տղայով է հղի, նրա ոտքի չափը կարող է փոխվել:

Ուտելիքի նկատմամբ հակում: Ասում են՝ եթե քաղցր եք ուզում, աղջիկ եք ունենալու, եթե աղի՝ տղա:

Պտղի դիրքը: Եթե հղիի փորը ներքևում է կենտրոնացած, տղա կծնվի, եթե վերևում՝ աղջիկ:

Երեխայի հոր քաշը: Շշուկների համաձայն՝ եթե հղիության ժամանակ երեխայի հայրը գիրանում է, աղջիկ է ծնվելու:

Գլխացավեր: Առավել հաճախ գլխացավ ունենում են տղայի սպասող կանայք:

Նյութը հրապարակման պատրաստեց Goodinfo-ն

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓