Երեխաներս ուղղակի պաշտում են այս անմահական փքաբլիթները. անկեղծ ասած՝ ես էլ, ահա բաղադրատոմսը

Առաջարկում ենք  փքաբլիթների շատ հաջողված բաղադրատոմս, անչափ համեղ են ստացվում:

Բաղադրիչներ

  • ձու – 3 հատ,
  • շաքարավազ – 3 ճ/գ,
  • ալյուր – 8 ճ/գ,
  • կաթնաշոռ – 250 գ,
  • սոդա – 1/2 թ/գ,
  • աղ – 1/2 թ/գ,
  • ձիթայուղը,
  • շաքարի փոշին և վանիլինը ՝ ըստ ճաշակի

Պատրաստման եղանակը

Խոր թասի մեջ լցնել կաթնաշոռը, ավելացնել ձուն, ալյուրը, շաքարավազը, սոդան և աղը և զգուշությամբ խառնել՝ մինչև միատար զանգված ստանալը: Ոչ մեծ սոտեյնիկի մեջ լցնել ձիթայուղ (կամ բուսայուղ) այնքան, որպեսզի հնարավոր լինի ընկղմել այնտեղ փքաբլիթի կեսը: Ձիթայուղը լավ խառնել: Գդալով կամ ձեռքերի օգնությամբ խմորից գնդիկներ պատրաստել, որոնք պետք է լինեն ընկույզից մի քիչ փոքր: Փքաբլիթները լցնել եռացող ձիթայուղի մեջ և տապակել բոլոր կողմերից: Պատրաստի փքաբլիթները շարել թղթե անձեռոցիկի վրա 1-2 րոպե: Մատուցել փքաբլիթը տաք վիճակում՝ վրան ցանելով վանիլինի հետ խառնած շաքարի փոշին:

Նյութը հրապարակման պատրաստեց Goodinfo-ն

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓