Զինվորն ահազանգում է. տարածեք, թող հասնի պատկան մարմիններին

Արցախում ծառայող զինվորներից մեկը  իր ֆեյբուքյան էջում գրառում է արել  իրեն և նրա զինակից շատ  զինվորներին  հուզող խնդրի շուրջ, որը կոչվում է «Զինվորի վրա փող աշխատել»:

«Զորամասերում գործող խանութներում ամեն ինչ շատ ավելի թանկ է, քան սովորական խանութներում:
Զինվորի համար անհրաժեշտություն համարվող ամենաէժան ծխախոտը Արցախի զորամասերում վաճառում են 380-400 դրամ:

10 տուփ ծխախոտի համար զինվորը վճարում է 4300 դրամ, որը հազիվ հերիքում է 7 օրվա: Կոպիտ հաշվարկներով զինվորը մեկ ամսվա ընթացքում միայն ծխախոտի վրա ծախսում է 17 200 դրամ, և դա այն դեպքում, երբ պետությունից ստանում է ամսական ընդամենը 3400 դրամ:

1000 դրամանոց լիցքավորման քարտի դիմաց զինվորը վճարում է 1100 դրամ, 500 դրամանոցի համար՝ 550 դրամ: Ու այսքանից հետո, երբ զինվորը հարցրել է, թե ինչու է այդքան թանկ, վաճառողը պատասխանել է.
«Կարող ա Ղարաբաղ ծելեկոմ ես եկել»:

 

Նյութը հրապարակման պատրաստեց Goodinfo-ն

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓