Էթիկետի կանոններ, որ պետք է իմանան բոլորը

Էթիկետի իմացությունը  օգնում է հաճելի տպավորություն գործել մարդկանց վրա և  հանդիսանում է արդյունավետ շփման հիմնաքարերից մեկը։ Մեզանից շատերը ռեստորանում, գործնական հանդիպման ժամանակ, հյուր գնալիս կամ հյուր ընդունելիս չգիտեն ինչ է պետք անել։ Էթիկետի կանոնների իմացությունը թույլ կտա պատվով դուրս գալ ցանկացած իրավիճակից։ Երբեք չի կարելի հյուր գնալ առանց նախազգուշացնելու, հնարավոր է ձեզ դիմավորեն  խալաթով և  բիգուդիներով, ինչը ոչ ձեզ է հաճելի և ոչ էլ տանտիրոջը։Եթե ընդունել եք հրավերը, ապա բարի եղեք չուշանալ և նախապես մի ասեք․ Ես կարող եմ մի փոքր ուշանալ։Հյուր կամ երեկույթի գնացեք նվերով։ Պարտադիր չէ, որ դա լինի թանկարժեք նվեր, կարելի է վերցնել մեկ շիշ գինի,  փոքրիկ տուփ կոնֆետ։ Իսկ եթե տանը երեխաներ կան, ապա նրանց  համար պետք է անպայման ինչ որ բան վերցնել։Բնակարան, սրահ մտնելիս առաջինը դուք ողջունեք, անկախ նրանից թե ով եք․ տնօրեն թե՞ բանկի կառավարիչ, ակադեմիկոս թե՞ ուսանող։ Հանդիպման ժամանակ չի կարելի խոսել աշխատավարձից,  քաղաքականությունից, առողջությունից, կրոնից։ Շատ այլ թեմաներ կան, որոնցից կարելի է խոսել։ Խոսեք հատկապես ձեր զրուցակիցներին հոգեհարազատ թեմաներից։ Սմարթֆոնը սեղանին պետք չէ դնել։ Եվ ընդհանրապես ընթրելիս լավ կլինի ընդհանրապես չօգտվել հեռախոսից, եթե իհարկե զանգ չի եկել։

Գեղեցիկ սեռի ներկայացուցիչներին խորհուրդ չի տրվում դիմահարդարվել սեղանի շուրջ, իսկ տղամարդկանց՝ սանրել մազերը։ Երբեք մի մոռացեք շնորհակալություն հայտնել տանտիրոջը, միջոցառումը կազմակերպողին և մյուսներին՝ հետաքրքիր ու լավ ժամանց ունենալու համար։ Պետք է բոլոր հյուրերին շնորհակալություն հայտնել ներկայանալու համար և նշել, որ հենց նրանց ներկայությունը առանձնահատուկ հմայք հաղորդեց միջոցառմանը։

Նյութը հրապարակման պատրաստեց Goodinfo-ն

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓