Էս աղջիկը ավելի մեծ գործ է անում Ցեղասպանության ճանաչման համար, քան 10 միլիոն հայից 9,5 միլիոնը

Հայտնի դրամատուրգ Աննա Աղասարյանի գրառումը պայթեցրել է համացանցը: Նա իր ֆեյսբուքյան էջում գրել է հետևյալը.
«Էս աղջկա գովազդային մի ,,պոստի,, արժեքը Ինստագրամում մոտ 1 միլիոն դոլար է:

Էս աղջկա ընտանիքի ամեն հրապարակային խոսքի ազդեցությունն այնքան մեծ է աշխարհում, որ, երբ քույրերից մեկը գրեց, թե ոչ ոք արդեն Snapchat չի մտնում ՝ Snapchat -ը տեղում կորցրեց 1, 3 միլիարդ դոլար:

Էս աղջկա հետ հանդիպումներ են ունենում աշխարհի տերերը, պրեզիդենտները, թագավորներ ու թագուհիներ, աշխարհահռչակ մարդիկ:

Էս աղջիկը ավելի մեծ գործ է անում Ցեղասպանության ճանաչման համար, քան 10 միլիոն հայից 9,5 միլիոնը:

Էս աղջկա մասին վատ բան գրողներին ԽՆԴՐՈՒՄ ԵՄ անհետ բնաջնջվել ընկերների իմ ցուցակից»:

Դրամատուրգ Աննա Աղասարյանի ֆեյսբուքյան էջից:

 

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓