Էս ինչեր եմ կարդում, էս ինչից ենք պրծել… մեծ փորձանքից ենք պրծել. Լիզա Ճաղարյան

Լիզա Ճաղարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Էս ինչեր եմ կարդում, էս ինչից ենք պրծել։

Վանեցյանի համար ողբում է «Հայաստան» հիմնադրամի փողերով ղումար խաղացող Վարդանյանը, Ռոբիկի համար բարիկադներում «զոՅվող» ոչ անհայտ Արգիշտի Կիվիրյանն արդեն Վանեցյանին ժամանակավոր կառավարության ղեկավար է նշանակում, կուսակցապետ Արամ Կարապետյանը (Փալաքալը փակողը) գրում է.

«Հիշեք. հատուկ ծառայությունների գործող ղեկավարները հենց այնպես հրաժարական չեն տալիս»։ Հետո էլ շատ խորհրդավոր ավելացնում է՝ մնաց՝ մնացածը։
Պարոն Կարապետյան, նախ՝ ինչ է նշանակում «ԳՈՐԾՈՂ ղեկավար», չգործող ղեկավարներ է՞լ են լինում, երկրորդ՝ իսկ մնացած ծառայությունների ԳՈՐԾՈՂ ղեկավարները ՀԵՆՑ ԱՅՆՊԵ՞Ս են հրաժարական տալիս։
Էս ինչքան բան սովորեցի, աման…»

Իսկ ավելի վաղ Լիզա Ճաղարյանը, դիմելով Արթուր Վանեցյանին, գրել էր.

«Պարոն Վանեցյան, եթե ձեզ դուր է գալիս նախկին ավազակախմբի ողբուկականը ձեր հրաժարականից հետո, եւ չեք պատրաստվում դրանց բերաններին շրխկացնել հրաժարականին հետեւած հուզիչ հայտարարության հանգույն, ուրեմն ձեր հրաժարականով մենք մեծ փորձանքից ենք պրծել։ Հուսամ, ձեր հետագա քայլերով հակառակը կապացուցեք»։

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓