«Էս հրեշությունից պիցայի հոտ է գալիս». Լիզա Ճաղարյան

Լիզա Ճաղարյանը գրում է.

«Արդեն առնվազն երկու հրդեհի մասին հաղորդագրություն կարդացի (մեկը՝ Ծիծեռնակաբերդում), ըստ որոնց՝ այս հրդեհներն անփութության հետեւանք չեն, այլ կանխամտածված հանցագործություն է։
Եթե՝ այո, ապա վստահ եմ, որ էս տականքներն առավոտյան չեն արթնանում ու մտածում՝ սիրտս հրդեհ է ուզում։ Էս հրեշությունից պիցայի հոտ է գալիս»։

Հարկ է նշել, որ Հուլիսի 14-ին Արտակարգ իրավիճակների նախարարության ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի «911» ծառայության կենտրոնական ահազանգման կենտրոն են ահազանգել քաղաքացիներ, ովքեր տեղեկություններ են հայտնել առ այն, որ Երևանի Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի մոտակայքում՝ Ծիծեռնակաբերդի անտառում, բուսածածկ տարածքը հրդեհել են երկու անձը չպարզված քաղաքացի և դիմել փախուստի:

Ինչպես հայտնում են ԱԻՆ-ի մամուլի ծառայությունից, արտակարգ իրավիճակների նախարարությունը համապատասխան հաղորդագրությունն ուղարկել է ՀՀ ոստիկանություն միջոցներ ձեռնարկելու՝ հրդեհի հանգամանքները պարզելու և մեղավորներին օրենքով սահմանված կարգով պատասխանատվության ենթարկելու համար:

ԱԻ նախարարությունը հորդորում է զերծ մնալ հակահրդեհային կանոնների խախտումներից, հակաօրինական վարքագիծ դրսևորելուց: ԱԻՆ-ը հորդորում է հրդեհավտանգ տարածքներում ցուցաբերել զգոնություն և պահպանել հրդեհային անվտանգության կանոնները:

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓