«Ընկույզների» պատրաստման բաղադրատոմսը, պատրաստվում է անչափ հեշտ  ու շատ արագ

Բաղադրիչներ

3,5 բաժակ ալյուր

2 ձու

¾ բաժակ շաքարավազ

200 գ կարագ

0,5 թ. գդալ սոդա

1 թեյի գդալ քացախ

1 ճաշի գդալ բուսայուղ

Մի պտղունց աղ

1 տուփ եփած խտացրած կաթ

Պատրաստման եղանակը

Ձվերը, շաքարավազը  և աղը միացնել և լավ խառնել, ավելացնել կարագը,  քացախով մարած սոդան և լավ խառնել, աստիճանաբար ավելացնել ալյուրը: Խմոր հունցել, որպեսզի գնդիկներ չմնան: Ստացվում է փափուկ, էլաստիկ ձեռքերին չկպչող խմոր:

Ընկույզները թխելու համար կաղապաըի մակերևույթը պատել բուսայուղով և դնել կրակի վրա, որպեսզի լավ տաքանա: Խմորից  փոքրիկ՝ ընկույզի չափ գնդիկներ ձևավորել:  Գնդիկները տեղավորել  կաղապարի մեջ և փակել կափարիչը:  Կրակի վրա պահել մեկ րոպե, այնուհետև բացել և նայել, եթե  խմորը կարմրել է, կաղապարը շրջել և հակառակ կողմով դնել կրակի վրա: «Ընկույզները»  հանել կաղապարից, թողել սառչի: Յուրաքանչյուր մասը լցոնել եփած խտացրած կաթով և իրար միացնել երկու կեսեր:

 

Նյութը հրապարակման պատրաստեց՝ Goodinfo-ն

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓