Ընկույզով և խտացրած կաթով թխվածք, այնքան համեղ է ստացվում, որ անվերջ ուզում ես ուտել և ուտել

Բաղադրիչներ

Եփված խտացրած կաթ  400 գ

Ձու 3 հատ

Ընկույզ 1 բաժակ

Ալյուր 2/3 բաժակ

Շաքարավազ 1/3 բաժակ

Չամիչ 50 գ

Կաթ 0,5 բաժակ

Սոդա 0,5 թեյի գդալ

Պատրաստման եղանակը

Ձվերը և խտացած կաթը միացնել և հարել:(Խտացրած կթից մեկ ճաշի գալ առանձնացնել)

 

Ավելացնել շաքարավազը, ալյուրը և սոդան:

Շարունակելով հարել ավելացնել չամիչը, մանրացված ընկույզը:

Հարիչով լավ  խառնել և լցնել յուղաթուղթ փռված կաղապարի մեջ:

Թխել 220 աստիճանի տակ  մոտ  18-20 րոպե:

Պատրաստի խմորը կաղապարից դուրս չբերել:

Ատամի չոփիկի օգնությամբ մի քանի տեղ ծակծկել:

Խտացրած կաթի մնացած մասը  միացնել տաք կաթի հետ և  լցնել  տաք խմորի վրա:

Թողնել 5 րոպե  և զարդարել մանրացված  ընկույզով:

Նյութը հրապարակման պատրաստեց Goodinfo-ն

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓