Ընտրեք այն սանրի ձևը, որը օգտագործում եք և պարզեք, թե ինչ առավելություններ ունեք մյուսների նկատմամբ

Ընտրեցիք №1 սանրը

Կին եք քառակուսու մեջ: Կանացիություն և նրբություն եք ճառագում: Սա չի նշանակում, որ «շիկահեր եք շոկոլադի մեջ»: Պարզապես ցածր եք խոսում, նրբորեն ժպտում եք, չեք միջամտում, երբ ձեզ չեն հարցնում: Կիսաշրջազգեստներ և զգեստներ եք նախընտրում, բայց տաբատով էլ ոչ պակաս կանացի եք: Հազվադեպ եք ղեկավար պաշտոն զբաղեցնում, քանի որ դա հետքրքիր չէ:

Ընտրեցիք №2 սանրը

Խիստ և շիտակ եք: Երբեք չեք խորամանկի և չեք խուսափի պատասխանից: Առաջին հայացքից շատ կանայք ձեզնից վախենում են, որովհետև նրանց համար հաճելի չէ լսել ճշմարտությունն իրենց մասին: Հետո նրանք սովորում են ձեզ, սկսում եք ձգել նրանց: Արժեքավոր խորհուրդ կտաք: Նախընտրում եք հարմարավետ հագուստ: Ձեզ սիրում եք, բայց դա եսասիրության հետ կապ չունի:

Ընտրեցիք №3 սանրը

Մյուս կանանցից առանձնանում եք սիրալիրությամբ և պարզությամբ: Ապրում եք ինքներդ ձեզ հետ ներդաշնակ, դատարկ բաներից չեք նեղանում: Սկզբունքորեն, ոչ ոքից չեք նեղանում և բացասական ապրումները համարում եք թուլակամ մարդկանց արարք: Վատի վրա կենտրոնանալու համար ժամանակ չեք ծախսում: Եթե որևէ մեկը ձեզ դուր չի գալիս, նրա հետ շփումը նվազագույնի եք հասցնում:

Ընտրեցիք №4 սանրը

Սովոր եք այս կյանքում քչով բավարարվել, մինիմալիստ եք: Տանն ավելորդ հնոտիք չեք պահում: Այնտեղ միշտ իդեալականորեն մաքուր է, զարմանալիորեն ազատ: Հագուտի մեջ նույնպես նախապատվությունը տալիս եք գործնականությունը և հարմարավետությունը: Փողն անիմաստ չեք վատնում, օգտակար բանի համար եք ծախսում՝ կրթություն, ճանապարհորդություն, առողջություն: Քիչ ընկերներ ունեք, բայց բոլորը ստուգված են ժամանակով:

Ընտրեցիք №5 սանրը

Ոչ մշտական անձ եք: Ձեր կարծիքը լույսի արագությամբ է փոխվում: Շրջապատողների համար ձեզ հետ դժվար է, ուստի ձեր կողքին մնում են նրանք, ովքեր պատրաստ են համակերպվել ձեր ոչ մշտականությանը: Բարի եք, միշտ պատրաստ օգնել:

Ընտրեցիք №6 սանրը

Կյանքում գլխավորը ձեզ համար կայունությունն է: Ապշելու աստիճան կայուն եք ձեր ճաշակի, սովորությունների և ցանկությունների հարցում, ցանկացած նորույթ սթերս է առաջացնում: Ձեզ կարելի է պահպանողական մարդ համարել: Փոփոխություններին դժվարությամբ եք հարմարվում, հարմարավետության գոտուց դժվար եք դուրս գալիս:

Ընտրեցիք №7 սանրը

Տիրական կին եք: Ամենայն հավանականությամբ, աշխատավայրում ղեկավար պաշտոն եք զբաղեցնում կամ ձգտում եք դրան: Գործընկերները ձեզնից խուսափում են, աշխատւմ են հեռու մնալ ձեզնից: Քիչ ընկերներ ունեք, նրանք հիմնականում բնավորությամբ ձեզ նման են: Ընտրում եք խիստ և ուղիղ գծով հագուստ:

Նյութը հրապարակման պատրաստեց Goodinfo-ն

 

 

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓