Թեստ. Ընտրեք ձեզ դուր զարդը և իմացեք, թե ինչպիսի կին եք Դուք

Ընտրեք այն զարդը, որը ձեզ ամենաշատն է դուր գալիս և ձեր ընտրությունը կպատմի ձեր մասին:

Նրբագեղ եք, սիրում եք գեղեցիկ հագնվել և գեղեցիկ սանրվածքներ անել։ Առաջին հերթին գումար կհատկացնեք կոսմետիկային կամ խնամքի միջոցներին, հետո միայն` սննդամթերքին ու տան համար նախատեսված իրերին։ Դուք մեծ նշանակություն  եք տալիս ընտանիքին, բայց մեծ ուշադրություն եք հատկացնում հատկապես ամուսնուն և ոչ երեխաներին։

2։ Ձեր մեջ համադրված են զգացմունքներն ու բարձր ինտելեկտը։ Ձեր կյանքի յուրաքանչյուր վայկյանը մեծ արժեք ունի, դուք ամեն ինչ սրտին մոտ եք  ընդունում։ Կարողանում եք հաղթահարել դժվարությունները, ինչպես չի կարողանում անել որևէ այլ մեկը։ Յուրօրինակ մտածողություն ունեք, սեփական ոճն ու սկզբունքները պնդելու կարողություն։

Ընտրում եք լակոնիկն ու մինիմալիզմը։ Ինչպես հագուստի ոճի, այնպես էլ կենսակերպի ընտրության հարցում ոչ մի ավելորդ բան չեք ընդունում։ Սիրում եք կյանքը, ակտիվ եք, միշտ շարժման մեջ։ Այդ պատճառով էլ նույնիսկ մեծ տարիքում մնում եք «մարդ՝ առանց տարիքի»՝ առանց նախապաշարմունքների և թեթև հոգով։

Իսկական փերի եք։ Սիրում եք ձեռքի աշխատանք, սովորական կտորից կարող եք գեղեցիկ հագուստ ստանալ։ Ամեն ինչի նկատմամբ ստեղծագործական մոտեցում եք ցուցաբերում։ Ձեզ նման կնոջ իրենց կողքին ցանկանում են տեսնել տղամարդիկ, ովքեր ցանկանում են լավ ընտանիք ունենալ։

Ուժեղ բնավորություն, երկաթյա նյարդեր ունեք։ Սեփական սահմանները լայնացնելու և կառավարելու անհագ ցանկություն ունեք։ Սուր միտք ունեք, կայծակնային ռեակցիա։ Մարդկանց բավական լուրջ պահանջներ եք ներկայացնում։

Դուք քայլող տոն եք։  Ձեր հոգում միշտ ուրախություն է: Ձեր զգեստներն էքստրավագանտ են, իսկ զարդերն արևից վառ են փայլում։ Առանց մտածելու՝ ցույց եք տալիս զգացմունքները։ Կարիերան ձեզ համար առաջին տեղում չէ, բայց չեք գոհանա վերջին տեղերով։

 

Նյութը հրապարակման պատրաստեց Goodinfo-ն

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓