Թալանել են Ավտոմոթորս ՍՊԸ-ի տնօրենի մեքենան.գողացել են 13 մլն դրամ

Ժամը 00:10-ի սահմաններում ոստիկանության Էրեբունու բաժին ահազանգ է ստացվել Արմավիրի մարզի Նորապատ գյուղի բնակիչ Կարեն Մարտիրոսյանից, ով հայտնել է, որ հոկտեմբերի 10-ին՝ ժամը 23:00-ից մինչև 23:30-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք, օգտվելով դուռը բաց լինելու հանգամանքից, Տիգրան Մեծի պողոտայի 16 հասցեի դիմաց կայանված Nissan March մակնիշի 010 AR 01 համարանիշի ավտոմեքենայի սրահից գողացել են պայուսակ: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Կ. Մարտիրոսյանը ոստիկաններին հայտնել է, որ պայուսակում եղել է 13 մլն դրամ: Փաստի առթիվ ոստիկանության Էրեբունու բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Կ. Մարտիրոսյանը դեպքի վայր ժամանած ոստիկանության էրեբունու բաժնի ծառայողներին հայտնել է, որ ինքը աշխատում է «Ավտոմոթորս» ՍՊԸ –ում՝ որպես տնօրեն:

 

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓