Անուշաբույր թխվածքաբլիթներ վարսակի փաթիլներից, այնքան համեղ, որ ուտելիս չի լինում կանգ առնել

Մեր օրերում գնալով մեծանում է պահք պահողների թիվը: Ստորև ներկայացվում է թխվածքաբլիթի բաղադրատոմս հատուկ պահք պահողների համար:

Բաղադրիչներ

2,5 բաժակ վարսակի փաթիլներ

1/3 բաժակ չամիչ

3 ճաշի գալ մեղր

1 բաժակ խնձորի խյուս

1/3 բաժակ ընկույզ, կարելի է նաև  քունջութ, արևածաղկի սերմեր:
Բուսայուղ 3 ճաշի գդալ:

Պատրաստման եղանակը

Վարսակի փաթիլները տաքացնել չոր  տապակի վրա:
Վարսակի փաթրիլների վրա  ավելացնել  խնձորի  խյուսը,  մեղրը, բուսայուղը:

Ավելացնել  չամիչ և ընկույզ:

Տապակի վրա  յուղաթուղթ փռել:

Գդալի օգնությամբ ստացված զագվածից  լցնել  տապակի վրա  տալով թխվածքաբլիթի տեսք:

Թխել 1 ժամ 120 աստիճանի տակ:

Թխվածքաբլիթները սառեցնել և մատուցել:

Նյութը հրապարակման պատրաստեց՝ Goodinfo-ն

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓

Անուշաբույր թխվածքաբլիթներ վարսակի փաթիլներից, այնքան համեղ, որ ուտելիս չի լինում կանգ առնել