Թխվածքաբլիթ «Տնական», հիշու՞մ եք  ինչ համեղ էին ու խրթխրթան մեր մանկության թխվածքաբլիթները, գրանցեք բաղադրատոմսը

Այս չափաբաժնով պատրաստելիս ստացվում է 30 հատ  քխվածքաբլիթ:


Բաղադրիչներ

125 գ կարագ   (սենյակային ջերմաստիճանի)

100 գ շաքարավազ

1 ձու

200 գ ալյուր

Երկու  կիտրոնի կեղևի քերուկ

¼ թեյի գդալ փխրեցուցիչ

Աղ մի պտղունց

3 ճաշի գդալ  շագանակագույն շաքարավազ

Պատրաստման եղանակը

Կարագը հարել շաքարավազի հետ,  ավելացնել ձուն և շարունակել հարել,  ավելացնել մաղած ալյուրը,  կիտրոնի  կեղևի քերուկը, փխրեցուցիչը և  աղը:  Լավ խառնել,  խմորը  դնել պոլիէթիլենային տոպրակի մեջ և դնել սառնարանը 2 ժամով:

Ջեռոցը տաքացնել 180 աստիճան, աշխատանքային մակերևույթի վրա  խմորը բացել  0,5 սմ հաստությամբ: Կտրատելու համար օգտագործել  կաղապար կամ  բաժակ: Տապակի վրա բարակ շերտով  կարագ քսել և շարել թխվածքաբլիթները, դրանց վրա լցնել շաքանակագույն շաքարավազ  և թխել  10-12 րոպե: Եզրերը թևթակի կարմրում են , նշանակում է պատրաստ է:

 

 

Նյութը հրապարակման պատրաստեց՝ Goodinfo-ն

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓

Թխվածքաբլիթ «Տնական», հիշու՞մ եք  ինչ համեղ էին ու խրթխրթան մեր մանկության թխվածքաբլիթները, գրանցեք բաղադրատոմսը