Ո՛չ մի դեպքում թույլ մի տվեք հյուրերին լվանալ ձեր տան սպասքը, պատճառը ձեզ ուղղակի կապշեցնի…

Պարզվում է, որ հյուրերին պետք չէ թույլ տալ լվանալ ձեր տան սպասքը:
Ժողովրդական հավատալիքի համաձայն, հյուրը լվանալով իրեն հյուրընկալող տան սպասքը,  լվանում է տանտերերի բարեկեցությունը:

Յուրաքանչյուր տանը տիրում է իր էներգետիկան:  Եվ ցանկացած հպում նոր հետք է թողնում այդ էներգետիկայում:  Ողջ բնակարանը լցված է այդպիսի հետքերով:

Բնականաբար, դուք հյուրեր եք ունենում և ինքներդ էլ գնում եք այցելության նրանց, ցանկացած տոնախմբություն, տոնակատարություն, միջոցառում ավարտվում է սուրճով, քաղցրավենիքով, թխվածքներով: Եվ հենց դրանով էլ պիտի ավարտվի:

Ու շատ դեպքերում կանայք անցնում են գործի, օգնում են տանտիրուհուն, տանտիրուհին էլ իր հերթին մեծ սիրով համաձայնում է, քանի որ օրվա անցուդարձից հետո հոգնած վիճակում հեշտ չէ լվանալ սպասքի մեծ կույտը:

Բայց այսուհետ հյուրերին թույլ մի տվեք լվանալ ձեր սպասքը, որովհետև հյուրերը , որ լվանում են ձեր սպասքը  կարող են իրենց բացասական էներգիան փոխանցել ձեր սպասքին, նրանք կարող են լվանալ ձեր հաջողությունը և բարեկեցությունը: Կարող եք հավատալ, կարող եք չհավատալ, բայց ժողովրդական իմաստությունները պետք չէ անտեսել:

Ամենալավ ելքը սպասք լվացող մեքենայի առկայությունն է, սակայն եթե այն  դեռ չի հայտվել ձեր տանը, ուրեմն ինքներդ լվացեք, թեկուզ և շատ հոգնած եք:

Ի դեպ, երբեք կեղտոտ սպասքը մի թողեք գիշերը, այն  տանից հեռացնում է հարստությունը և երջանկությունը:

Նյութը հրապարակման պատրաստեց՝ Goodinfo-ն

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓

Ո՛չ մի դեպքում թույլ մի տվեք հյուրերին լվանալ ձեր տան սպասքը, պատճառը ձեզ ուղղակի կապշեցնի…