Ի՞նչ կկատարվի ձեր օրգանիզմում, եթե օրական մեկ հատ ֆեյխոա ուտեք. այս զարմանահրաշ հատկությունների մասին քչերը գիտեն…

Ֆեյխոայի զարմանահրաշ այս հատկությունների մասին քչերը գիտեն…

Ամենից առաջ այս միրգը շատ օգտակար է աղիքների և ստամոքսի համար, օգնում է փորկապության և ավելի լուրջ խանգարումների, ինչպես օրինակ ուղիղ աղիքի քաղցկեղի դեպքում:

Ֆեյխոան օգնում է նաև որովային փքվածության դեպքում:

Այս պտուղը հարուստ է կալիումով և դրա հաշվին նվազեցնում է հիպերտոնիայի վտանգը: Այս պտուղը պարունակում է մոտ 11 մգ կալիում և միայն 7 մգ նատրիում:

Ֆեյխոան օգնում է նաև կարգավորել արյան ճնշումը:

Ֆեյխոայի մեջ առկա վիտամին C և B6, ինչպես նաև մեծ քանակությամբ կալիումը չափազանց կարևոր են սրտի առողջության համար:

Ֆեյխոան հայտնի հակաօքսիդիչ է, որը մեծացնում է մարմնի կարողությունը դիմադրելու վիրուսներին: Ամեն օր մեկ հատ ֆեյխոա ուտելու դեպքում, դուք կամրապնդեք ձեր իմունային համակարգը: Ֆեյխոայի պարբերաբար օգտագործումը նվազեցնում է քաղցկեղի բջիջների աճի ռիսկը` դրանով իսկ պաշտպանելով մարմինը քաղցկեղի տարբեր ձևերից:

Ինչպես նաև այն բարելավում է հիշողությունը, օգտակար է  հղիներին: Այն պետք է օգտագործեն նաև յոդի պակասով տառապող մարդիկ:

Եթե ցանկանում եք նիհարել, այս դեպքում ևս ֆեյխոան կգա ձեզ օգնության. այն
քիչ կալորիականություն ունի և արագ հագեցնում է:

Նյութը հրապարակման պատրաստեց Goodinfo-ն

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓