«Իմ Կարողությունը փրկելու ու պահպանելու գործում ոչ մի սահման չի ճանաչում». Աստծո Ամենօրյա Խոսքը, հոկտեմբերի 15

Ամենօրյա պատգամներ

«ԱՍՏՎԱԾԱՅԻՆ ԻՆՔՆԱԶՍՊՈՒՄ»

Հոկտեմբերի 15

 

Մի՞թե Իմ Ձեռքը կարճացել է, որ չկարողանա Փրկել: Ո՛չ երբեք: Փրկելու Իմ Զորությունը ավելանում է, երբ ավելանում է Իմ Փրկությանը հասնելու քո կարողությունը: Նշանակում է Զորությունից — Զորություն, Կատարելությունից — Կատարելություն մենք միասին ենք անցնում:

Անսահման է հրաշք գործելու Իմ կարողությունը երկնային տարածքներում, թեև յուրաքանչյուր մարդու համար Իմ այդ զորությանը տիրապետելու սահմանափակումներ կան, բայց այդ էլ միայն մարդու գիտակցության ու ընկալման պակասի պատճառով:Իմ Կարողությունը փրկելու ու պահպանելու գործում ոչ մի սահման չի ճանաչում: Ոչ միայն չի կարճացել ձեռքս, այլ այն. «ավելի է երկարել»՝ կամենալով ու սպասելով, որ օրհնելու, օգնելու, փրկելու առաջարկություն լինի:

Ահա թե որքան նրբանկատորեն եմ վարվում ամեն մի առանձին հոգու անհատական իրավունքին: Երբեք ոչ մեկին չեմ պարտադրում Իմ Օգնությունը և Փրկությունը:

Թերևս մարդկության համար կրած Իմ Տառապանքից այս մեկն ամենածանրն է, որովհետև հարկադրված եմ զսպել, օգնելու Իմ Աստվածային Անհամբերությունը և ցանկությունը մինչև որ Հոգու Կանչը Ինձ գործելու իրավունք տա:Մտածեք այն սիրո մասին, որ այս իրողությունն է արտահայտում: Սփոփեք Իմ սպասող, սիրող, անձկությամբ ակնկալող Սիրտը՝ պահանջելով Իմ Օգնությունը, Առաջնորդությունը և Հրաշագործ Կարողությունը:

 

Աստծո կանչը

Ամենօրյա պատգամներ

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓