«Իմ կյանք բալա, իմ զինվոր տղես, Աստված քեզ հետ… ». Լևոն Մուրադյանի վերջին հուզիչ գրառումը նվիրված էր զինվոր որդուն…

Կյանքում մարդիկ կան, հայտնիներ, ովքեր աննկատ են ապրում կողքիդ։ Նրանց շուրջ աղմուկ չկա, իրենք չե՜ն ձգտում երևալ։ Այդպիսիններից է դերասան Լևոն Մուրադյանը։

Փորձեցի նրա կենսագրությանը ծանոթանալ, անգամ վիքիպեդիայում չկար․․․ Ֆեյսբուքյան էջ ունի, բայց այդ էջում բոլորը կան, բացի իրենից։

Վերջին գրառումն արել է նոյեմբերի մեկին, Մակրոնին փրկած հայ դասընկերոջ մասին։ Բոլորին ներկայացնում է՝ առանց գրառման, հենց այնպես՝ թող իմանան, ճանաչեն, հայտնի դառնան, սիրվեն։

Իր խոսքը ոչ մի տեղ չհանդիպեցի, իր կենդանի խոսքը։ Իսկ ես այնպե՜ս էի ուզում լսել, թեկուզ մի բառ իր, իր ընտանիքի մասին։ Գիտեի, որ ունի հրաշք ընտանիք. ինչպես ինքն էր ասում՝ երկու սիրուն բալիկներ՝ տղա և աղջիկ, և հրաշք կին, ով միշտ իր կողքին է, ցանկացած պահի: Բայց ես փնտրում էի նրա կենդանի խոսքը, ոչ մի գրառում։

․․․ Վերջապես գտա։ Երևի դա իր ամենանուրբ կետն էր, որի մասին չի կարողացել լռել։ Լուսանկարն էր տղայի հետ ու գրառում․

«Իմ կյանք բալա, իմ զինվոր տղես․ ծնունդդ շնորհավոր, ապրես առողջ ու բախտավոր, ծնողներիդ սրտով լինես ու քույրիկիդ կողքին լինես, ինչ ուզենաս՝ էն ունենաս, կյանքում չզգաս ոչ մի պակաս, լավ ծառայես ու դառնաս ետ, Զինվոր բալես, Աստված քեզ հետ»։

Հեռանալն էլ անաղմուկ էր, աննկատ։

Դերասան Էմիլ Գալստյանը (Հմբո) իր ֆեյսբուքյան էջում գրում է․

Լևոն Մուրադյա՛ն։ Մե՛ծ մարդ։ Տաղանդավոր դերասան։ Ավագ ընկեր։ Միշտ մեզ հետ ես։

Աղբյուրը

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓

«Իմ կյանք բալա, իմ զինվոր տղես, Աստված քեզ հետ… ». Լևոն Մուրադյանի վերջին հուզիչ գրառումը նվիրված էր զինվոր որդուն…