Իմ հին սրբիչներն այնքան փափուկ են դարձել, որ ասես նոր գնած լինեմ. փաստորեն իրոք օգնում է, դուք էլ փորձեք ու կտեսնեք

Փափուկ, հաճելի բույր ունեցող սրբիչներ օգտագործելը  շատ հաճելի է:  Սակայն, երբեմն ժամանակի ընթացքում, սրբիչները կոշտություն են ձեռք բերում, հատկապես, որոնք կազմված են 100 %  բամբակից:

Սրբիչները  լվանալիս  պետք է օգտագործել  հեղուկ լվացնող  միջոցներ: Եվ եթե լվանում եք փոշիով, ապա պետք է  օգտագործել լրացուցիչ պարզաջրելու ռեժիմը:

Ցանկալի չէ  կիրառել բարձր քամելու ռեժիմը,  ինչպես նաև ջրի տնտեսման ռեժիմը: Խորհուրդ չի տրվում  եռացնել կամ շատ բարձր ջերամստիճանի տակ լվանալ:

Պետք է օգտագործել  կոնդիցիոներ, որն իր բաղարության  մեջ պարունակում է սիլիկոն և ավելացել նաև  մի քանի կաթիլ եթերային յուղ. դա հաճելի բույր կհաղորդի սրբիչներին:

Ցանկալի  սրբիչները չորացնել բաց օդում:Սրբիչները խորհուրդ չի տրվում արդուկել:

Սրիչներին փափկություն հաղորդելու համար  կարելի է պատրաստել հետևյալ մկջոցը:

Բաղադրիչներ

  • 5 լ ջուր
  • 2 ճաշի գդալ  70 % քացախային էսենցիա
  • 2 ճաշի գալ աղ (ցանկալի է ծովի)
  • 4 ճաշի գդալ սոդա

Ինչ է պետք անել.

Սրբիչները պետք է լավ լվացված լինեն:

Մեծ էմալապատ տարայի մեջ  լցնել տաք ջուր, մեջը լուծել աղ և քացախի էսենցիա:  Այս բաղադրիչները  փափկեցնում են  գործվածքը:

Սրբիչները  թողնել այս ջրում 8-10 ժամ:

Այնուհետև սրբիչները  լվանալ վացքի մեքենայով և ավելացնել  սոդա:  Դա փափկացնում է ջուրը և հեռացնում է տհաճ հոտերը:

 

Նյութը հրապարակման պատրաստեց Goodinfo-ն

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓