Ինձ ամուսնուս հետ մերկացրեցին ու տարան հյուրասենյակ. Հայաստան վտարված ընտանիքը

«Մենք չենք կարող ազդել այլ երկրի իրավապահ մարմնի վրա: Բայց մենք այդ հարցը բարձրացրել ենք մեր կոլեգաների հետ հանդիպումներում՝ խնդրելով ապահովել պատշաճ վերաբերմունք արտաքսվողների նկատմամբ»,- նշում է Արմեն Ղազարյանը:

Ղազարյանը  նշում է, որ եթե անձին, օրինակ՝ կողոպտել են, ապա նա պետք է իր իրավունքները պաշտպանի այն երկրում, որտեղ դա կատարվել է՝ վարձի փաստաբան Գերմանիայում և Գերմանիայի իշխանություններից փոխհատուցում պահանջի։

«Նրանք դեմ են այդ վարքին։ Բարեսիրական կազմակերպություն են ներկայացնում և դա համարում են հակամարդասիրական: Բայց մյուս կողմից՝ նշում են, որ պետության ռեադմիսիոն պայմանագրի կետերից մեկն է՝ ընդունել ու տեր կանգնել սեփական երկրի քաղաքացիներին»,- շեշտում է Լուսինե Ստեփանյանը։

«Ես ունեցել եմ այդպիսի մի գործ, երբ անձին երեք անգամ դեպորտացիա են արել, երեք անգամն էլ անմարդկային պայմաններում են պահել, այդ թվում՝ կտրել են ընտանիքից՝ առանց հաշվի առնելու, որ ինքը կարող էր կարգավիճակ ունենալ։

«Դա մասնավոր, քաղաքացիական հայց է, և քաղաքացին այդ հարցը պետք է վիճարկի այլ պետությունում, այսինքն՝ այնտեղ, որտեղ տեղի է ունեցել դեպքը։ Հայաստանից չի կարող այդ գործընթացն անել,- նշում է փաստաբանը։ — Նա առավելագույնը կարող է այստեղ վարձել փաստաբան, որպեսզի վերջինը այստեղից փորձի հետամուտ լինել, բայց դրա համար էլ փաստեր են պետք։ Շատ բարդ գործընթաց է, և կարող է դրա համար ավելի մեծ գումարներ ծախսել, քան կորցրել է»։

 

 

Նյութը հրապարակման պատրաստեց Goodinfo-ն

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓