Ինչու է արծաթը սևանում, ինչպես մաքրել արծաթյա զարդերը

Արծաթը հնագույն ժամանակներից համարվում է մոգական հատկություններով օժտված մետաղ:

Այն կարող է պաշտպանել  բացասական ազդեցություններից և չար  հոգիներից:

Ժողովրդական հավատալիքի համաձյան արծաթը սևանում է, եթե այն շփվում է անառողջ մարդու մաշկի հետ, այսինքն արծաթը  կանխատեսում է իր տիրոջ  ծանր հիվանդությունը:

Սևացած արծաթը կարելի է  մաքրել անուշադրի սպիրտով: 2 գդալ անուշադրի սպիրտը  լուծել  1 լիտր ջրի մեջ: Կարելի է ավելացնել նաև  ջրածնի պերօքսիդ և օճառ: Արծաթյա զարդերը 15 րոպե  թողնել  այդ խառնուրդի մեջ և շփել  փափուկ լաթով:

1-2 ճաշի գդալ սոդան  լուծել 500 մլ ջրի մեջ և  դնել կրակին, երբ ջուրը սկսի եռալ, արծաթյա զարդերը  իջեցնել   ջրի մեջ և  ավելացնել  սովորական փայլաթիթեղի կտոր: 10-15 րոպե հետո  արծաթը կփայլի ինչպես նորը:

200 մլ ջրի մեջ  լուծել 1 թեյի գդալ աղ,  արծաթյա իրերը  պահել այդ լուծույթի մեջ  կես ժամ կամ եռացնել  10-15 րոպե:

Արծաթյա իրերը մաքրել  6%-անոց տաքացրած քացախի լուծույթով:

Նյութը հրապարակման  պատրաստեց  Goodinfo-ն

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓