Այն մասին, թե ինչու է երջանկությունը վազում որոշ մարդկանց ետևից, իսկ ոմանք էլ բախտ չունեն

Երջանկությունը զբոսնում էր անտառում և հանկարծ ընկավ փոսը: Որքան փորձեց, չկարողացավ այնտեղից դուրս գալ ու սկսեց լաց  լինել:  Հանկարծ: երջանկությունը ոտնաձայներ լսեց ու  ձայն տվեց:

— Բարի՛ մարդ: Խնդրում եմ, օգնիր ինձ դուրս գալ  այստեղից:

— Իսկ փոխարենն ինձ ի՞նչ կտաս,- հարցրեց մարդը:

— Իսկ դու ի՞նչ ես ցանկանում,- հարցրեց Երջանկությունը:

— Մի մեծ, գեղեցիկ ու թանկարժեք առանձնատուն ծովափին:

Երջանկությունը կատարեց նրա ցանկությունը, իսկ մարդն ուրախացած վազեց՝ մոռանալով Երջանկության մասին: Երջանկությունն սկսեց ավելի բարձր ձայնով լաց լինել:

Որոշ ժամանակ անց նա կրկին ոտնաձայներ լսեց ու կանչեց.

— Բարի՛ մարդ: Դուրս բեր ինձ այստեղից:

— Իսկ դու ինձ ի՞նչ կտաս,- հարցրեց մարդը:

— Ի՞նչ ես ուզում,- հարցրեց Երջանկությունը:

— Գեղեցիկ ու թանկարժեք մեքենաներ եմ ուզում:

Երջանկությունը կատարեց նրա ցանկությունը և նա էլ, ուրախությունից գլուխը կորցրած վազեց՝  մոռացանալով Երջանկության մասին:

Երջանկությունը հույսը կորցրեց:

Հանկարծ երրորդ մարդու ոտնաձայները լսեց ու բացականչեց.

— Բարի՛ մարդ, հանիր ինձ այստեղից:

Մարդը նրան դուրս հանեց ու շարունակեց իր ճանապարհը: Երջանկությունը ուրախացած վազեց նրա հետևից ու հարցրեց.

— Իսկ ինձ օգնելու դիմաց ի՞նչ ես ուզում:

— Ոչինչ էլ չեմ ուզում,- պատասխանեց մարդը:

Եվ Երջանկությունն այդպես էլ վազում է մարդու հետևից՝ երբեք նրանից ետ չմնալով:

 

Նյութը հրապարակման պատրաստեց՝ Goodinfo-ն

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓