Ինչու է լավ բախտը բաժին հասնում ծույլերին ու չարերին, աշխատասեր ու բարի կանանց բաժին է ընկնում տառապանք

Հեռավոր մի շրջանում  երեք քույրեր էին ապրում: Նրանցից ավագը ծույլ էր ու անբան,  միջնեկը՝ չար ու նախանձ,  իսկ երրորդը՝  խելացի,  աշխատասեր ու բարի

Մի օր առավոտյան նրանց դռան մոտ մի սայլ կանգնեց: Քույրերը դուրս եկան տեսնելու, թե ով է եկողը: Սայլի վրա մի անծանոթ կին էր նստած:

— Ո՞վ ես դու, — հետաքրքվեցին նրանք:

— Ես, ճակատագիրն եմ,  եկել եմ ձեզ բախտ բաժանեմ:

Նրանց նստեցրեց  սայլի վրա և միասին գնացին բախտի ետևից:

Մտան առաջին գյուղ:  Տեսան դաշտում մի տղա է աշխատում, նա հայտնի էր որպես շնորհաշատ երտասարդ,, երբ վերանորոգելու բան կար, բոլորը նրան էին դիմում, նա օր ու գիշեր աշխատում էր:

— Ահա սա քո բախտն է, — ասաց կինը նայելով ավագ քրոջը:

 

Հետո շարունակեցին ճանապարհը և մտան երկրորդ գյուղը:  Այնտեղ մի երիտասարդ էր ապրում: Նա բոլորին օգնության էր հասնում, ոչ ոքի չեր մերժում,  նա բարության մարմնացում էր:

— Սա էլ քո բախտն է, -ասաց կինը նայելով միջնեկ քրոջը:

Կրտսեր քրոջ հետ շարունակեցին ճանապարհը ու մտան հաջորդ գյուղը: Սայլը կանգ առավ մի տան դիմաց, որը դժվար էր տուն անվանել, այն ավերակ էր հիշեցնում,  դռան առաջ մի հարբած երիտասարդ էր պառկած,  նրա կողքին նստած էր մի չար պառավ, որը անիծում էր մարդկանց, աշխարհին:

Ահա սա էլ քո բախտը, — ասաց կինը նրան:
— Ի՞մ, — զարմացավ աղջիկը, — ես այսքան բարի եմ, այսքան լավը, այսքան շնորհալի, և ինձ այսպիսի բախտ է բաժին հասնում, ինչ է չկա՞ ուրիշ մեկը ինձ համար:

— Ուրիշները կան, — հոգոց հանելով ասաց կինը և ավելացրեց, — բայց քո նմանը չկա, առանց քեզ նա կկորչի

Նյութը հրապարակման պատրաստեց՝ Goodinfo-ն

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓