Ինչպես Արցախի դրոշը հայտնվեց խաղադաշտի վերևում ադրբեջանական Քարաբաղի խաղի ժամանակ, և ովքեր էին ակցիայի հեղինակները. ֆոտո. տեսանյութ

Եվրոպա լիգայի խմբային փուլի երկրորդ տուրի «Դյուդելանժ»-«Քարաբաղ» խաղի ժամանակ ուշագրավ միջադեպ գրանցվեց:  ՖԱՖ-ի պատրաստած ակցիայի շրջանակում Արցախի դրոշը դրոնով հայտնվեց խաղադաշտում։

Ինչպես հետագայում պարզ դարձավ, ակցիան իրականացրել են ՖԱՖ-ի անդամները Բելգիայից՝ Սպարտակի գլխավորությամբ: «Քարաբաղի» ֆուտբոլիստներից մեկը, «Դյուդելանժի» հետ խաղում տեսնելով Արցախի դրոշը, փորձել է գնդակով հարվածել դրոնին, սակայն՝ շատ անհաջող:

Հյուրերի մարզիչը թիմին դուրս է բերել դաշտից, 5 րոպե անց խաղը վերսկսվել է, իսկ ադրբեջանական թիմը 4:1 հաշվով հաղթանակ է տարել:

Սպարտակի մասնակցությամբ այս տարվա հունվարին մեկ այլ ուշագրավ միջադեպ էր տեղի ունեցել. նա Եվրոպա լիգայի խմբային փուլի 6-րդ տուրի` «Արսենալ»-«Քարաբաղ» խաղի վերջնամասում Արցախի դրոշով և Մոնթեի նկարով շապիկով ներխուժել էր խաղադաշտ ու վազել Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի կողմը, ով նստած էր պահեստայինների նստարանին:

Միջադեպից հետո չուշացավ Ադրբեջանական թիմի արձագանքը: Թվիթերի անգլերեն էջում թիմի մամուլի քարտուղարությունը գրառում կատարեց՝ հրապարակելով մի տեսանյութ, որտեղ աղջիկը սլանում է ձիով՝ Ադրբեջանի դրոշը ձեռքին:

Տեսանյութին կից հետևյալ գրառումով՝

«Ղարաբաղն Ադրբեջանի հնագույն տարածաշրջաններից է»

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓