Ինչպես գնել որակյալ ընկույզ, ինչին պետք է ուշադրություն դարձնել՝ փողը քամուն չտալու համար

Երբեմն պատահում է, որ գնած ընկույզը որակյալ չէ: Նրանք ովքեր ճանաչում են լավ ընկույզը երբեք չեն խաբնվում ընկույզ գնելիս: Չնայած այն բանին, որ վաճառողները միաբերան հավատացնում են, որ իրենց ընկույզը որակյալ է ու  ամենալավը, այնումենայնիվ միշտ չէ, որ նրանց պնդումները համապատասխանում են իրականությանը:

Ահա թե  ինչպես կարելի է առաջին իսկ հայացքից  տարբերել  որակյալ  ընկույզը՝ փողը քամուն չտալու  համար:

Նախ,  ընկույզի բերքահավաքը լինում է սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին: Վաղ աշնանը գնած ընկույզը թարմ է լինում, պարկով գնելու դեպքում լրացուցիչ չորացնելու կարիք ունի:

Երբեմն խորամանակ վաճառողները  խոնավացնում են  նախորդ տարվա ընկույզը՝ մի քանի ժամ թողնելով  ջրի մեջ: Այդ խաբեությունը կարելի է պարզել շատ հեշտ եղանակով:  Պարկի միջնամասից մի քանի ընկույզ  վերցրեք և  հոտ քաշեք:  Նախորդ տարվա  ընկույզը ունենում է խոնավության հոտ,  ինչը խիստ տարբերվում է թարմ ընկույզի հոտից:

Թարմ  ընկույզի միջուկը  չափավոր  խոնավ է,  հաճելի համ ունի և չունի դառնություն:

Բարձր որակի մասին վկայում է կեղևը: Հաստ կեղև ունեցող  ընկույզի միջուկը դժվարությամբ է դուրս գալիս, երբեմն պարզապես հնարավոր չի լինում  այն դդուրս բերել:  Այդպիսի ընկույզը համարվում է  խոտան, գնելիս ստացվում է, որ դուք վճարում եք հաստ կեղևի  համար: Այդպիսի ընկույզը  համեմատաբար փոքր է, ծանր է և սուր ծայր ունի: Համոզվելու համար փորձեք գնելիս կոտրել ձեռքով: Եթե կեղևի չի «հանձնվում» կամ բաժանվում է երկու մասի, այդպիսի ընկույզ գնել  խորհուրդ չի տրվում:

Նախորդ տարվա ընկույզը ունի մուգ կեղև յուրահատուկ հոտով: Այդպիսի ընկույզը թեթև քաշ ունի, քանի որ ժամանակի ընթացքում միջուկը չորացել է: Այդպիսի ընկույզը ճանաչելու համար մի քանի ընկույզ թափահարեք ականջի մոտ, եթե թափահարելիս  լսվում է, ինչպես է միջուկը հարվածում կեղևին, ապա պետք չէ գնել:

Երբեմն հին ընկույզը լվանում են սպիտակեցնող միջոցով և չորացնում են, որպեսզի մարքվի բորբոսը և չեզոքացվի ծանր հոտը՝ գնորդին մոլորության մեջ գցելու համար:

Թարմ  ընկույզն ունի  բաց կեղև,  թափահարելիս միջուկը չի տեղաշարժվում, այն ունի չափավոր քաշ. ոչ ծանր է, ոչ էլ թեթև:

 

Նյութը հրապարակման պատրաստեց   Goodinfo -ն

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓