Ինչպես է պատահում, որ վատ մարդիկ այս կյանքում ունեն իրենց սրտի ուզածը, իսկ բարի ու կամեցող մարդիկ միշտ խնդիրների մեջ են

Մենք հաճախ ենք ասում, որ կյանքն անարդար է. վատ մարդիկ միշտ ստանում են այն, ինչ ուզում են, իսկ նրանք, ովքեր երբեք ոչ ոքի ոչ մի վատ բան չեն կամենում, աչք չեն բացում խնդիրներից:

Ահա մի առակ, որ բացատրում է այդ ամենը.

Մի անգամ մի երիտասարդ կին գնում է իմաստուի մոտ և ասում.

— Ես երբևէ ոչ ոքի վատություն չեմ արել, միշտ փորձում եմ օգնել, երբեք փոխադարձ ոչինչ չեմ պահանջում, փորձում եմ միշտ անկեղծ ու ազնիվ լինել մարդկանց հետ, սակայն նրանք թքում են հոգուս մեջ և անցնում առաջ. ես այլևս անկարող եմ այս ցավին դիմանալ, արդեն չգիտեմ ինչ անել…

Իմաստունը լսեց, մի պահ լռեց և ասաց.

— Հանիր շորերդ և մերկ դուրս արի փողոց:

— Ի՞նչ: Ես չեմ կարող նման բան անել, դուք կատակում եք երևի: Նրանք կանպատվեն ու կծաղրեն ինձ, եթե նման բան անեմ:

Իմաստունը լսեց և ասաց.

— Իսկ այդ դեպքում ինչու՞ ես հոգիդ մերկացնում նրանց առաջ: Հոգին հայելի է, յուրաքանչյուրը նայելով դրան՝ տեսնում է իր թերությունները և այլևս չի ուզում նայել այնտեղ: Տե՛ս, ինչքան ծաղիկներ կան իմ այգում, սակայն եթե ես թույլ տամ, մոլախոտերը կճնշեն նրանց: Եվ եթե ես քեզ ցույց չտայի իմ այգին, դու այդպես էլ չէիր իմանա, թե այն որքան գեղեցիկ է: Այդպես էլ հոգիդ է, այն այգի է, որտեղ ծաղկում են մոլախոտերից զերծ ծաղիկներ, բացիր այն միայն արժանի մարդկանց առաջ: Խոզերի առաջ հուլունքներ շաղ մի տուր:

 

Նյութը հրապարակման պատրաստեց Goodinfo-ն

 

 

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓

Ինչպես է պատահում, որ վատ մարդիկ այս կյանքում ունեն իրենց սրտի ուզածը, իսկ բարի ու կամեցող մարդիկ միշտ խնդիրների մեջ են