Մանկաբույժի խոսքը՝ ուղղված բոլոր ծնողներին. տեսեք, թե ինչպես կարող է բարուրելը ազդել երեխայի առողջության վրա

Փոքրիկներին բարուրելը նորից տարածվում է երիտասարդ ծնողների շրջանում. մանկաբույժները նորից խորհուրդ են տալիս բարուրել երեխաներին:

Եթե բարուրում եք երեխային, մի մոռացեք բավականաչափ ազատ տեղ թողնել, որ ոտքերն ու ազդրերը կարողանան ազատորեն շարժվել. կարծում են փորձագետները:

Նրանք զգուշացնում են, որ երեխաներին չափազանց ամուր բարուրելը կարող է պատճառ դառնալ, որ նրանց հոդերը սխալ զարգանան, ինչի հետևանքով ազդրոսկրը կարող է դեֆորմացվել:

Կոնքազդրային հոդի դիսպլազիա կոչվող վիճակը կարող է հանգեցնել նույնիսկ կաղության, վերջույթների երկարությունների տարբերության, ցավերի և արտրիտի, զգուշացնում են Հյուսիսային Ամերիկայի Մանկական օրթոպեդիկ միության մասնագետները:

 

Նյութը հրապարակման պատրաստեց Goodinfo-ն

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓