Հարազատի կորստի ցավը կարող է խելագարության հասցնել. ինչպես դիմանալ սարսափելի ցավին. սա պետք է յուրաքանչյուրը կարդա իր կյանքում գոնե մեկ անգամ

Որքան հաճախ ենք մենք նեղանում  մեր ծնողներից, ամեն ցանկացած առիթի դեպքում  վիրավորվում ենք և մոռանում ենք այն ամեն լավը, որ կա մեր ամենամտերիմ մարդկանց՝ ծնողների մեջ:  Մոռանում ենք մի շատ կարևոր բան, նրանց սիրտը բաբախում է մեզ համար ու նրանք այն մարդիկ են, ովքեր անկախ ամեն ինչից սիրում են մեզ անկեղծ սիրով մինչև իրենց վերջին շունչը, մինչև կյանքի վերջ: Այս կնոջ նամակը շատերին կստիպի խորհել ինչ-ինչ հարցերի շուրջ:
«Հայրս տառապում էր քաղցկեղով, մենք դրա մասին իմացանք 6 ամիս առաջ: Այդ ամբողջ ընթացքում մենք հասկանում էինք, որ մի օր նա … Գիտեինք, որ նա կմահանա, որ հրաժեշտ ենք տալու նրան: Եվ մտածում եմ, որ եթե ավելի հոգատար լինեինք նրա նկատմամբ, նրան շուտ տանեինք հետազոտության, միգուցե նա հիմա մեզ հետ կլիներ:

 Ես վերջին շրջանում նրա հետ չէի կարողանում լեզու գտնել: Մենք վիճում էինք ամեն հարցի շուրջ, ցանկացած առիթով, ես օրերով չէի գնում նրան տեսության, չէի զանգում: Երբ նա մահացավ, ես նրա կողքին չէի: ԻՆձ զանգեցին հիվանդանոցից: Ինչ որ մի պահ ես թեթևություն զգացի, մտածելով, որ նա հանգստացավ ու այլևս չի տառապի, որովհետև սաստիկ ցավեր ուներ, տանջվում էր: Բայց դա ընդամենը մի պահ էր: Աշխարհը փուլ եկավ, երբ գիտակցեցի, որ նա այլևս չկա:

Անցել է արդեն 5 տարի, և չեմ հիշում մի օր, որ նրան չհիշեմ ու չարտասվեմ: Շատ դժվար է հաղթահարել այդ ցավը, երբ գիտակցում ես, որ մարդն այլևս չկա և երբ  ինձ ասում են, փակիր այդ էջը, կյանքը շարունակվում է, իմ ցավն ավելի է խորանում: Խորանում է, որովհետև, երբ հայրս կենդանի էր և ես հնարավորություն ունեի գնալ նստել նրա կողքին, մտերմիկ զրուցել, գրկել նրան, դա չէի անում: Ինչպես փարատեմ նրա կորստի ցավը,  ինչպես դիմանամ: Ցավոք սրտի  շատ ուշ հասկացա, թե որքան թանկ էր նրա հետ անցկացրած ամեն րոպեն: Եվ հիմա ինձ մնում է միայն վերապրել այդ վիշտը և միշտ վառ պահել նրա սուրբ հիշատակը: Ախ, որքան կուզեի հետ տալ ժամանակը:  Սիրում եմ քեզ ՀԱՅՐԻԿ»:

Նյութը հրապարակման պատրաստեց՝ Goodinfo-ն

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓

Հարազատի կորստի ցավը կարող է խելագարության հասցնել. ինչպես դիմանալ սարսափելի ցավին. սա պետք է յուրաքանչյուրը կարդա իր կյանքում գոնե մեկ անգամ