Փափուկ խաղալիքների մեջ կուտակվող փոշին կարող է շատ վատ ազդեցություն ունենալ ձեր երեխայի վրա. ահա, թե ինչպես է պետք մաքրել դրանք

Փափուկ խաղալիքներ սիրում են ինչպես փոքրերը, այնպես էլ մեծերը:

Փափուկ խաղալիքները հատուկ խնամք են պահանջում և պետք է իմանալ ինչպես դրանք կարելի է մաքրել, այլապես դրանք կկորցնեն իրենց տեսքը և վնասակար կդառնան առողջության համար:

Փափուկ խաղալիքները պետք է պարբերաբար մաքրել   խոնավ և փափուկ լաթով: Այդպիսով մաքրվում է փոշին, որը գտնվում է մակերևույթին:

Փափուկ խաղալիքները պետք է լվանալ մեքենայով, իհարկե, նախապես  ուսումնասիրելով պիտակն ու դրա վրա արված  նշումները:  Ապահովության համար կարելի է լվանալ  լվացքի համար նախատեսված ցանցով:

Փափուկ խաղալիքները պետք է չորացնել բաց օդում: Չորանալուց հետո  պետք է սանրել սանրով կամ փափուկ խոզանակով:

Երբեմն խաղալիքների մեծ չափերը թույլ չեն տալիս  այն լվանալ մեքենայով: Այդ դեպքում խորհուրդ է տրվում դիմել փոշեկուլի օգնությանը՝ այդ դեպքում կիրառելով հատուկ գլխիկը:

 

Նյութը հրապարակման  պատրաստեց  Goodinfo-ն

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓