Ինչպես պահածոյացնել դդմիկը ձմռան համար, հիանալի բաղադրատոմս, որ իրոք արժե փորձել

Այս եղանակով պատրաստված դդմիկը ձմռանը  կզարդարի սեղանը և շատ հարմար կլինի  ցանկացած ուտեստի հետ մատուցելու համար:

Բաղադրիչներ

  • 3կգ դդմիկ
  • 2կգ բուլղարական պղպեղ
  • 1 բաժակ շաքարավազ
  • 4ճ.գ. աղ
  • 2կգ լոլիկ
  • 150մլ 9% քացախ
  • 1 բաժակ ձեթ
  • կանաչի՝ ըստ ճաշակի

Պատրաստման եղանակը

  1. Աղալ լոլիկը, բուլղարական պղպեղը և կանաչին: Լցնել կաթսայի մեջ և խառնել:
  2. Դդմիկը լվանալ և կտրատել: Լցնել այն կաթսայի մեջ՝ խառնելով բանջարեղենային զանգվածին: Աղ, շաքարավազ և ձեթ ավելացնել:
  3. Կաթսան դնել կրակին և հասցելով եռման աստիճանի՝ եփել 1 ժամ, թույլ կրակիվրա:
  4. Վերջում ավելացնել քացախը, խառնել և լցնել ստերիլիզացված բանկաների մեջ: Փակել և պահել ծածկված վիճակում՝ մինչ բանկաների սառելը

Նյութը հրապարակման պատրաuտեց Goodinfo-ն

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓