Ահա, թե ինչպես է պետք պատրաստել մեր՝ հայերիս այդքան սիրելի իսկական մալականի թթուն

Պետք է ասել, որ ոչ բոլորի մոտ է մալականի թթուն լավ ստացվում, շատերը նույնիսկ չել էլ փորձում:  Իրականում այն պատրաստվում է շարզ և հեշտ:

Բաղադրիչները

  • 5 կգ կաղամբ
  • 250 գ գազար,
  • 2 ատամիկ սխտոր,
  • 200 գ աղ,
  • 400 գ շաքարավազ,
  • 4,5 լ ջուր,
  • 2 հատ պղպեղ, սամիթն ու մաղադանոսն՝ ըստ ցանկության

 

Պատրաստման եղանակը

  1. Կաղամբը լվանալ, կաղամբակոթերը կտրել, հեռացնել ու կաղամբի գլուխը խոշոր կտրատել:
  2. Կաղամբի վրա ծանրոց դնել ու թողնել 5 օր: 5 օր անց կաղամբն աղաջրից հանել ու մանր կտրտել:
  3. Ջուրը եռացնել ու եռացված ջրին աղ խառնել:
  4. Կաղամբը տեղավորել էմալապատ տարայի մեջ ու վրան լցնել աղաջուրը:
  5. Աղաջուրը չթափել:
  6. Գազարը լվանալ, կլպել և խոշոր քերիչով քերել: Սխտորը կլպել ու մանրատել: Մանրատել նաև պղպեղը:
  7. Տարայի մեջ լցնել կտրատված կաղամբը: Կաղամբի վրա շաղ տալ գազարը, սխտորը, պղպեղն ու մեկ բռաչափ մաղադանոս:
  8. Աղաջուրը թանզիֆով քամել, եռացնել, թողնել՝ սառչի ու լցնել կաղամբի վրա:
  9. Վրան ծանրություն դնել ու երկու օր սպասել:
  10. Երկու օր անց շաքարավազ ավելացնել ու լավ խառնել:

Նյութը հրապարակման պատրաստեց  Goodinfo-ն

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓