Ինչպես պատրաստել ձմերուկի չիրը, որ ունենա ընտիր տեսք ու հրաշալի համ

500գ ձմերուկի կեղևի համար՝

  • Ձմերուկը կեղևազրկել, կտրատել։
  • Սոդայաջրի( ջուր — 600մլ, սոդա — 1 թ․գ․) մեջ լցնել ձմերուկի կտորները և թողնել մեջը 4 ժամ։
  • Հետո հանել, լավ լվանալ։

Օշարակի համար՝

  • ջուր — 300մլ ,
  • շաքարավազ — 600գ,
  • եռացնում ենք ,
  • լցնում ձմերուկի կտորները,
  • եփում ենք 10 րոպե։

Անջատել, թողնել մինչև առավոտ։ Հետո նորից եփել, մինչև դառնա թափանցիկ, բայց պինդ։ Եփել թույլ կրակի վրա 20-25 րոպե, մինչև հեղուկ մասը թանձրանա։

Մանրամասները դիտեք տեսանյութում.

Նյութը հրապարակման պատրաստեց Goodinfo-ն

 

 

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓