Ինչպիսի՞ մայրիկ եք դուք ըստ ձեր հորոսկոպի նշանի. իմ դեպքում լրիվ համընկավ

Խոյ

Խոյի դրական կողմերը՝

  • Վստահություն,
  • ինքնագիտակցում,
  • ուժ,
  • քաջություն:

Բացասական կողմերը՝

  • Մրցակցության ոգին,
  • զայրույթը,
  • սահմանափակ հայացքները,
  • մոլուցքը,
  • սնափառությունը,
  • էգոցենտիզմը

Խոյի նշանի տակ ծնված մայրիկը խիստ և պահանջկոտ է: Նա ուժեղ  է և դիմացկուն է, և հենց այդ հատկանիշներն էլ նա փոխանցում է  նա իր երեխաներին:  Այս նշանի կանանց հատուկ է կոպիտ ու նրբագեղ բնույթը:  Դառնալով մայրիկներ նրանք փորձում են դառնալ աշխարհի լավագույն մայրիկները: Խոյ մայրը շատ վաղ է սկսում կարծել, որ իր երեխաները չափահաս են: Նրա երեխաները մեծանում են ազատ եւ անկախ, բայց այնուամենայնիվ նա փորձում է ամեն ինչ անել  իր երեխայի համար:

Ցուլ

Դրական կողմերը՝

  • հավասարակշռություն,
  • լավ  ճաշակ,
  • ողջամտություն,
  • աշխատասիրություն:

Բացասական կողմերը՝

  • քմահաճություն,
  • խանդավառություն,
  • նյութապաշտություն,
  • տրամադրության տատանումներ,
  • սնափառություն:

Ցուլ մայրիկը գնահատում է հարմարավետությունը և վայելքը, և, իհարկե, միշտ գիտի, թե ինչպես պետք է այն ստեղծել, նա գործնական կին է, ամուր կանգնած է ոտքերի վրա: Երեխաներին  փոխանցում է կենսասիրություն,  սիրում է համեղ պատրաստել,  և գեղեցիկ հագնվել , սովորեցնում է գանահատել կյանքի հաճույքները: Ցուլ մայրիկը  ձգտում է կապել երեխային  ընտնիքի հետ և վերահսկում է նրա կյանքը: Նա շատ տնտեսող է և միշտ  դրամ ունի պահած սև օրվա համար:

 

Երկվորյակ

Դրական կողմերը՝

  • Բազմազանություն,
  • հետաքրքրասիրություն,
  • ինքնատիպություն,
  • սրամտություն:

Բացասական կողմերը՝

  • Անհետևողականություն,
  • սահմանների բացակայություն,
  • ինքն իրեն հակադրվելու ցանկություն,
  • անհամբերություն,
  • չլսելու ունակություն

Երկվորյակ մայրիկը իր երեխայի համար իսկական ընկեր է, ում հետ երեխան կարող է ցանկացած խաղ խաղալ: Երկվորյակ մայրը  շատ անմիջական է, սիրում է սիրում է հյուր գնալ և ճանապարհորդել, երբեմն թեթևամիտ է թվում: Հաճախ նման մայրերի երեխաները մեծանում են թողտվության մթնոլորտում, և առանց  հատուկ դաստիարակչական սկզբունքների, թույլ են տալիս նրանց շատ բան  անել և ինքնուրույն որոշել իրենց անելիքը:

Խեցգետին

Դրական կողմերը՝

  • զգացմունքայնություն,
  • հարմարավետություն,
  • լավ ճաշակ

Բացասական կողմերը՝

  • ձգտում,
  • չափազանց հոգատարություն,
  • տրամադրության տատանումներ,
  • վախ,
  • խանդ

Նա իր հսկողության տակ է պահում  իր երեխաների կենսագործունեությունը,  մշտապես խնամքով է շրջապատում նրանց, շատ բարի եւ սիրալիր է, եւ հենց  այդ հատկությունների համար նրան շատ բան կարելի է ներել: Նրա հուզականությունը պահպանվում է մինչև կյանքի վերջ: Նրանք  պահում են Երեխայի ծնունդից ի վեր իրենց կարծիքով կարեւոր եւ նշանակալի բաներ `լուսանկարներ, նամակներ, գրառումներ: Խեցգետին մայրիկը ուշի- ուշով հետևում է  իր երեխաների առողջությանը, որ ժամանակին կերակրվեն ու  հագնվեն:

 

Առյուծ

Դրական կողմերը՝

  • առաջնորդություն,
  • հնարամտություն,
  • վստահություն

Բացասական կողմերը՝

  • եսակենտրոնություն,
  • դրամատիզմ,
  • ավելորդ լավատեսություն:

Առյուծ մայրիկը մեծ հեղինակություն է իր երեխաների աչքերում:  Նա սովորեցնում է իր երեխաներին ինքնավստահ լինել: Նա սովորեցնում է լավատես լինել և հույսը երբեք չկտրել; Նա միշտ իր երեխաների կողքին է, և եթե բարկանում է, ապա փորձում է զսպել բարկությունը: Նրա համար չափազանց կարևոր է երեխաների կողմից փոխադարձ հարգանք ստանալը:

Կույս

Դրական կողմերը՝

  • կազմակերվածություն,
  • կարգապահություն,
  • առողջ դատողություն,
  • ինտելեկտ

Բացասական կողմերը՝

  • Անհանգստություն,
  • նյարդայնությունը,
  • ինքնաբավարարվածություն,
  • ամեն ինչ վերլուծելու հակում:

Կույս մայրիկը սովորեցնում է լինել միշտ կազմակերպված և պլանավորել անելիքները: Նա շատ հոգատար է, ջանասեր, ցուցաբերում է մեծ ուշադրություն երեխաների նկատմամբ, ինչպես նրանք հագնված,  արդյոք հագուստը լավ է արդուկված, արդյոք կոշիկները փայլում են, այդյոք լավ են սնվում: Նրանք իրենց երեխաներին լավ ճաշակ են սովորեցնում:

 

Կշեռք

Դրական կողմերը՝

  • համբերատարություն,
  • նրբաճաշակություն,
  • լավ ճաշակ,
  • արդարամտություն

Բացասական կողմերը՝

  • անհետևողականություն,
  • սնափառություն

Կշեռք մայրիկն իր երեխաների համար ավագ ընկեր է,  նա հիանալի դաստիարակություն է տալիս իր երեխաներին: Կշեռք մայրիկները  չափազաց դեմոկրատ են, ջանում են բազմակողմանի դաստիարակել իրենց երեխաներին: Նրանց  սովորեցնում են երեխաներին լինել խաղաղասեր, արդարամիտ:  Երբեմն նա պահանջկոտություն է ցուցաբերում  և երեխաներից ակնկալում է ջերմություն ու սեր: Երբեմն  դյուրագրգիռ են, բռնկուն, բայց արդարաամիտ ու քնքուշ:

Կարիճ

Դրական կողմերը՝

  • ուժեղ,
  • կայուն,
  • ինտուիտիվ,
  • կամքի ուժ

Բացասական կողմերը ՝

  • հսկողություն,
  • հուզական սառնություն,
  • չափազանց համառություն

Կարիճ մայրիկը անսահման սեր է տածում իր երեխաների նկատմամբ, բայց միևնույն ժամանակ նրա հետ շատ բարդ է, երբեմն նրա հետ դժվար է լինում լեզու գտնել նույնիսկ սեփական երեխաներին, եթե նա հոգեպես և բարոյապես զարգացած չէ, ապա ամբողջ կյանքում կարող է ճնշել երեխաներին, պարտադրել իր հայացքներն ու սովորեցնել պայքարել: Նա երեխաների համար մշտապես  հուզական սթրեսներ է ստեղծում,  նա  պատեհ-անպատեհ խառնվում է իր երեխաների կյանքին: Նա մշտապես փորձում է երեպաներին պահել իր հսկողության դաշտում:

 

Աղեղնավոր

Դրական կողմերը ՝

  • իմաստություն,
  • հումորի և չափի զգացում:

Բացասական կողմերը՝

  • անհամբերություն,
  • կոպտություն,

Աղեղնավոր մայրիկը  մշտապես շարժման մեջ է, նրա երեխաները սովորում են նրա կյանքի ռիթմին, և չեն վախենում ռիսկի դիմել: Աղեղնավոր մայրիկը  հիանալի կազմակերպիչ է, ցանկացած միջոցառում կարող է տոնի վերածել:   Ամեն առիթով կարող է հումորներ անել ու երեխայի տրամադրությունը բարձրացնել: Աղեղնավոր մայրիկը չափազանց ուշադիր է երեխաների նկատամբ և օգնում է նրա ինտելեկտուալ զարգացման մեջ:

Այծեղջյուր

Դրական կողմերը՝

  • պլանավորում ,
  • կարգապահություն,
  • ավադույթների արժեվորում,
  • հետևողականություն,
  • համբերատարություն

Բացասական կողմերը՝

  • անհանգստություն,
  • տագնապայնություն,
  • ավելորդ զգուշություն,
  • հոռետեսություն,
  • կասկածամտություն

Այծեղջյուր մայրիկը նպատակասլաց է,  կազմակերպված, երբեմն սահմանափակում է երեխայի ազատությունը, դրա կողքին  մեծ հարգանք են դրսևորում երեխայի անձի ու հեղինակության նկատմամբ: Նա շատ զուսպ է, քչախոս, նա չի սիրում երես տալ երեխաներին, կարող է խիստ պատժել նրանց:

 

Ջրհոս

Դրական կողմերը՝

  • յուրօրինակություն,
  • արդարամտություն

Բացասական կողմերը՝

  • սահմանափակություն,
  • անհանգստություն,
  • դրամատիզմ:

Ջրհոս մայրիկը երբեմն բռնապետ է, և ուժեղ անհատականությամբ նրա երեխաները հաճախ մեծանում են  որպես խռովարարներ, իսկ թույլ անհատականություն ունեցող երեխաներին նա կարող է ճնշել  ու ողջ կյանքում այդպես ճնշված պահել իր կողքին: Նրա երեխաները մեծանում են լիարժեք ազատության մեջ, կարող են լիովին ինքնարտահայտվել: Նա կարող է սովորեցնել իր երեխաներին ինչպես ապրել  ժամանակակից դաժան աշխարհում : Ջրհոս մայրիկը սիրում է երես տալ երեխային,  նա չունի հստակ սկզբունքներ և հատուկ դաստիարակչական ծրագիր:

Ձկներ

Դրական կողմերը՝

  • կարեկցանք,
  • զարգացած երևակայություն,
  • հոգատարություն,
  • հնարամտություն

Բացասական կողմերը՝

  • անկայություն,
  • մեղքի զգացողություն

Ձուկ մայրիկը մշտապես փորձում է իրենից կախվածությայն մեջ պահել սեփական երեխաներին: Ձուկ մայրիկը կարող է երեխաների խոսել կյանքի այնպիսի հարցերի մասին, որոնք վաղ տարիքում չպետք է երեխաներն իմանան, դա նպաստում է երեխայի հուզական և սեռական կայացմանը, սակայն որոշ դեպքերում դա կարող է խանգարել:  Նա զգայուն է ու մելանխոլիկ,  իր երեխաներին վերաբերվում է որպես փոքրիկ հրեշտակների,  չնայած նրա երեխաների համար այնքան էլ հեշտ չէ նրա հետ , նրա տրամադրությունն անկայուն է, առավոտյան լավ՝ երեկոյան վատ, և վայ երեխաներին, եթե նա վատ տրամադրություն ունի:

 

 

Նյութը հրապարակման պատրաստեց Goodinfo-ն

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓

Ինչպիսի՞ մայրիկ եք դուք ըստ ձեր հորոսկոպի նշանի. իմ դեպքում լրիվ համընկավ