Ինչ անկեղծ պատասխան տվեց Սիրուն Մինասը, երբ նրան հարցրին՝ «Դիմե՞լ ես պլաստիկ վիրահատության». ՖՈՏՈ

Պլաստիկ վիրաբույժ Սիրուն Մինասը, ով էլ ավելի հայտնի դարձավ, երբ հայտնվեց «Women’s Club» հումորային ակումբի բեմում, արդեն իսկ ունի շատ մեծ թվով երկրպագուներ: Բոլորի համար սկզբում դժվար էր պատկերացնել նիգերիական արմատներով հայուհի, ով վարժ խոսում է հայերեն ու բնակվում է Հայաստանում:

Երբ Սիրունը հայտնվեց բեմում, շատերին հետաքրքրեց՝ դիմե՞լ է նա արդյոք պլաստիկ միջամտությունների, թե ոչ: Երկրպագուների համար դժվար էր պատկերացնել կին պլաստիկ վիրաբույժ, ով ինքը երբևէ չի դիմել պլաստիկայի:

Ու երկրպագույի այն հարցին, թե դիմել է նա արդյոք պլաստիկ վիրաբուժության, Սիրունը պատասխանել է.

«Ըստ այդ տրամաբանության կարդիոխիրուրգի սիրտը պետք է վիրահատված լինի, տրավմատոլոգի ոտքը առնվազն մեկ անգամ կոտրված, իսկ պատանատոմն էլ գոնե մեկ անգամ մահացած:

Փառք Աստծո, ես ծնողներիցս շատ շանորհակալ եմ, որ ամեն ինչ ինձ մոտ բնական է և ոչինչ փոխելու կարիք չեմ ունեցել»:

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓