Ինչ է պետք անել առողջ քուն ունենալու համար

Առողջ քունը  անհրաժեշտ է ցանկացած տարիքում։ Ծանոթանալով  հաջողակ մարդկանց կյանքին, կարելի է նկատել, որ նրանք շատ են աշխատում և քիչ են հանգստանում։  Միլիարդատերերից ոմանք  քնում են ընդամենը 5-6 ժամ և դա չի ազդում նրանց առողջական վիճակի վրա։ Բայց մարդկանց մեծ մասը  սիրում է լիարժեք հանգստանալ և այդ հանգստի անբաժանելի մասը հանգիստ և խորը քունն է։ «Եթե ես վատ քնեմ, իմ խնդիրները չեն լուծվի, իսկ եթե լավ քնեմ,  ապա շատ ուժ կունենամ  դրանք լուծելու համար», — ասում է չինացի միլիարդատեր Ջեք Ման։Հաջողակ մարդիկ, ովքեր չեն անտեսում սեփական առողջությունը,  երբեք չեն հրաժարվում քնից։  Նրանք վստահաբար պնդում են, որ  առողջ քունը բարձրանում է արտադրողականությունը։ Առողջ քուն ունենալու համար լավ կլինի զբոսնել մաքուր օդում, այնքան էլ լավ միտք չէ  քնելուց առաջ գամվել հեռուստացույցի էկրանի առջև։ Պետք է բոլոր գործերն ավարտել մինչև 22։00 և պատրաստվել քնելու։ Շուտ պառկելը օգնում է խորը քուն մտնել։ Պետք չէ մոռանալ նաև  քնի համար լավ պայմանների մասին, հարմարավետ անկողնու մասին, որոնք կօգնեն  լիարժեք հանգստանալ։

Նյութը հրապարակման պատրաստեց Goodinfo-ն

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓