Ինչ սեղան առանց հայկական համով կարմիր պղպեղի մարինադի. ահա, թե ինչպես պետք է պատրաստել, որ համից կշտանալ չլինի

Դե իհարկե, ինչ հայկական սեղան առանց թթվի, մարինադի կամ տարատեսակ պահածոների: Սա հնուց եկած բան է, որ շարունակվում է մինչև օրս:

Մենք հայերս ունենք մեր նախընտրած պահածոների տեսակները և չենք պատկերացնում ձմռանը մեր սեղաններն առանց դրա: Իհարկե այժմ շատ բաներ փոխվել են, հիմա կանայք չունեն այդքան ժամանակ կանգնելու գազօջախի առաջ, պատրաստելու տարատեսակ պահածոներ, ինչպես նախկինում անում էին հայ կանայք, բայց կարծում եմ, ոչ ոք ձմռանը չի հրաժարվի օրինակ կարմիր պղպեղի մարինադից:

Այսօր ուզում ենք ներկայացնել հենց այդ նախուտեստի պատրաստման եղանակը.

Պատրաստում է հմուտ խոհարար Էլմիրա Թադևոսյանը:

Եվ այսպես, մեզ անհրաժեշտ է.

  • կարմիր պղպեղ -4կգ
  • նեխուր -1կապ
  • սխտոր -2-3գլուխ
  • դափնու տերև -4-5հատ
  • սև հատիկավոր պղպեղ -20գր
  • աղ 2-3ճ․գ․
  • շաքարավազ -2ճ․գ․
  • բուսայուղ -250մլ
  • ջուր -250մլ
  • էսենցիա -4կգ-ի համար 4ճ․գ․ 70տոկոսանոց

Պաստրաստման եղանակը դիտեք տեսանյութում.

Նյութը հրապարակման պատրաստեց Goodinfo-ն

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓