Ինքնաթիռի մեջ աթեիստը հայտարարեց, որ Աստված չկա, սակայն 5-ամյա աղջկա պատասխանը նրան ստիպեց լռել

Ինքնաթիռում աթեիստի կողքին նստած էր մի փոքրիկ աղջիկ: Նա գիրք էր կարդում:

Աթեիստը դիմեց աղջկան.

— Արի խոսենք, թռիչքը երկար է, և եթե զրուցենք ժամանակը արագ կանցնի:

Աղջիկը գիրքը փակեց և հարցրեց.

— Ինչի՞ մասին խոսենք:

— Արի խոսենք այն մասին, որ Աստված չկա, այն մասին, որ մահից հետո կյանք չկա և որ Դժոխք գոյություն չունի, — իրենից գոհ ասաց տղամադը և ժպտաց:

— Լավ, — ասաց աղջիկը, — հետաքրքիր թեմա է: Բայց թույլ տվեք մի հարց տալ Ձեզ. Ձին, կովը և եղջերուն ուտում են խոտ, այդպե՞ս է:

— Դե, իհարկե, դա նույնիսկ 2 տարեկան երեխան գիտի:

— Այնուամենայնիվ, եղջերուի կղանքը գնդիկների է նման, կովինը՝ լոշիկի նման է, իսկ ձիունը՝ կտորտանքներով է, ինչո՞ւ է այդպես:

Աթեիստը զարմացած նայեց աղջկան և ասաց.

— Գաղափար անգամ չունեմ, չեմ կարող ասել:

— Դուք կարծում եք, որ կարող եք քննարկել Աստծուն, Դժոխքին վերաբերող հարցեր, մինչդեռ ամենապարզ բաների մասին գաղափար չունեք:

Աթեիստը ողջ թռիչքի ընթացքում բերանն այլևս չբացեց:

 

Նյութը հրապարակման պատրաստեց Goodinfo-ն

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓