Բախում է տեղի ունեցել Իջեւան քաղաքի ճանապարհը փակող ցուցարարների եւ ոստիկանների միջեւ:
Ի պատասխան ոստիկանների՝ ցուցարարներին ճնշելու փորձերին, ցուցարարները ընդդիմացել են եւ քարերով ծեծկռտուք սկսել:
Կա 9 վիրավոր, 9-նն էլ՝ ոստիկաններ, որոնք տեղափոխվել են հիվանդանոց:
Հիշեցնենք, որ մի քանի քաղաքացիներ փակել էին Իջեւանի շուկայից քիչ ներքեւ ՀՀ-Վրաստան միջպետական ճանապարհը:
Նրանց պահանջը հետևյալն է. թույլ տալ, որպեսզի գյուղացիները մտնեն անտառ եւ ծառահատումներ իրականացնեն:
Դրա պատճառով բեռնատարների եւ մարդատար մեքենաների կիլոմետրանոց խցանում էր առաջացել:
Նյութը հրապարակման պատրաստեց Goodinfo-ն