Լեոնիդ Ագուտինը՝ Երևանի և Բաքվի մասին գրառում է կատարել, որը մեծ աղմուկ է բարձրացրել

Նա գրել է․

«Երեկ, եւ դեռ այս գիշեր, երգում էինք Բաքվի «Ժառա» փառատոնին, այժմ արդեն Երեւանում թեյ եմ խմում: Աշխարհը գեղեցիկ է, քանի որ բազմազան է:Եվ Աստծո գործն այնքան անհասկանալի է, որ մենք՝ ժամանակավոր վարձակալներս չենք, որ որոշում ենք մարդկության ճակատագիրը: Կեցցե սերը, երաժշտությունը եւ ամառը: Եվ ինչո՞ւ ոչ հենց սա»։

Գրառմանն անմիջապես արձագանքել է հումորիստ Գարիկ Մարտիրոսյանի կինը՝ Ժաննա Լեւինան։ Նա գրել է․ «Հայաստանը դեսերտ չէ։ Հիանալի ընտրություն», ապա ավելացրել է Հայաստանի դրոշի խորհրդանիշը։

Լեոնիդ Ագուտինի գրաառումը մեծ աղմուկ է բարձրացրել ամբողջ համացանցում: Շատերը բարի գալուստ էին մաղթում, շատերը քլնգում Հայաստանը դեսերտի հետ համեմատելու:

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓