«Եվ այս մարդիկ դասադուլ են անում՝ ի պաշտպանություն հայոց լեզվի և հայոց պատմության». Լյովա Եղիազարյանի մտահոգ գրառումը

Լյովա Եղիազարյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է՝

Չալարեցի:
Որոշեցի ստուգել հայոց լեզվով և հայ գրականությունով «մտահոգ» բանասիրության ֆակուլտետի ուսանողների այս տարվա ընդունելության արդյունքները:Խղճուկ,շատ խղճուկ պատկեր,որը կարծում եմ նույնը կլինի նախորդ տարիների համար:

Վճարովի ուսուցմամբ 79 ուսանողներից 28-ը ստացել են 8-ից 12 միավոր,տաս հոգի՝8 միավոր:Քսանհինգ հոգի ստացել են 13-ից 15 միավոր և միայն քսանվեցն են ստացել համեմատաբար բարձր միավորներ:

Նույն պատկերն է հայ գրականությունից:

Պատմության ֆակուլտետ վճարովի ընդունված հիսունվեց հոգուց 43-ը հայոց պատմությունից ստացել են 8-ից 12 միավոր,որից 12-ը՝ մի կերպ են հաղթահարել անցողիկ շեմը:

Եվ այս մարդիկ դասադուլ են անում՝ ի պաշտպանություն հայոց լեզվի և հայոց պատմության:

 

Ողբերգության չափ տխուր է:

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓